Հոգեբանի համոզմամբ, եթե ժողովրդագրության հարցը լուծելու համար առաջարկվում է նման մոդել, ուրեմն այդ խնդիրը սրված է: «Հայ կինը վերարտադրության գործարան չէ»,-գտնում է Սիրինա Առաքելյանը, վստահեցնելով, որ շատ հայ կանայք պատրաստ չեն բազմակնությանը. «Շատ շատերը նույնիսկ սկեսուրին, ամուսնու քրոջը կամ ամուսնու եղբոր կնոջը չեն կարողանում հանդուրժել, էլ ուր մնաց՝ երկրորդ կամ երրորդ կնոջը: Բազմակնությունը մեր մշակույթին հարիր չէ»: Հոգեբանի մեկնաբանությունները` տեսանյութում