Հարաբերություններում առաջին սեքսն առաջին տպավորության նման է. այն կարող է սխալ լինել, բայց հաստատ հիշվում է: Կարծես թե ցույց ես տալիս սիրելիիդ, թե ինչ է իրեն սպասվում, և լավ կլինի, որ նրա մոտ հեռու փախչելու ցանկություն չառաջանա: Եվ եթե անգամ ամեն ինչ իդեալական պլանավորված է, որոշ սխալներ պատահում են… Որո՞նք են դրանք:
1. Սեքսը պոռնո-գործողության վերածել
Իհարկե ուզում ես տպավորություն թողնել, բայց պետք չի չափն անցնել: Ամենայն հավանականությամբ դուք միմյանց այդքան էլ լավ չեք ճանաչում, որպեսզի համարձակորեն միմյանց ցանկություններն իրագործեք, դերային խաղեր խաղաք, համարձակ զգեստներ հագնեք կամ փորձեք դիպչել մարմնի «կուսական» հատվածներին: Ուստի թող այս ամենը մինչև միմյանց լավ ճանաչեք:
2. Զբաղվել սեքսով առանց պաշտպանվելու
Կրկին անգամ, եթե միմյանց այդքան էլ լավ չեք ճանաչում, ապա չարժե ռիսկի դիմել: Եվ մի մտածիր, որ եթե հակաբեղմնավորիչներ ես ընդունում, ամեն ինչ լավ է: Մի՞թե անցանկալի հղիությունը միակ վատ բանն է, որ կարող է լինել չպաշտպանված սեքսի արդյունքում:
3. Առավոտյան այնպես պահել, կարծես ոչինչ չի եղել
Դու արդեն մեծ աղջիկ ես. երեկոյան դուք սիրով եք զբաղվել, և երկուսդ շատ լավ հիշում եք դա: Ուստի ավելորդ ամոթխածություն ցուցադրելն ու «Բա հիմա իմ մասին ի՞նչ կմտածի»-ն միայն կխանգարեն քեզ: Հանգիստ վարքն ու լավ տրամադրությունը հաջող խաղաքարտ են ձեռքիդ:
4. Նրա հետ հաջորդ ողջ օրն անցկացնել
Եթե իհարկե դա ձեր երկուսի ցանկությունը չէ: Ընդհանրապես պետք է հասկացնել նրան, որ քո կյանքում այլ կարևոր բաներ կան: Պետք չի սեքսից հետո անմիջապես հեռու փախչել, բայց նախաճաշից հետո կարող ես ասել, որ գործեր ունես ու գնաս:
5. Խուճապի մատնվել, եթե նա չզանգահարի սեքսից հետո
Երբեմն տղաները 2-3 օր սպասում են, մինչև զանգելը, և ոչ թե որովհետև չեն ուզում լսել ձայնդ, այլ որովհետև վախենում են անտակտ երևալ: Ուստի պետք չի խուճապի մատնվել և համաշխարհային սուգ կապել: Եթե անգամ նա ընդհանրապես չզանգի, պետք չի հուսահատվել. մտածիր, որ ինքդ ես նրան օգտագործել և հաճույք ստացել: