Արի այսօր չգնանք վարագույր գնելու: Ավելի լավ է գարեջուր գնենք ու ֆուտբոլ նայենք:
Իսկ ես արդուկն ինքս վերանորոգեցի: Պարզվում է` շատ էլ հավես գործ է:
Հարևանուհին նոր ներքնազգեստ է փորձում, արի գնահատի, հետո կպատմես:
Գժվում եմ, երբ խռմփացնում ես: Իսկ հարևաններն ուղղակի հիմար են, որ մտածում են, թե մենք ամբողջ գիշեր դռելով ենք աշխատում:
Այս կանացի սերիալներն այնքան ձանձրալի են, ավելի լավ է ֆուտբոլ նայենք:
Ինչպե՞ս ես առանց 100 գրամի ճաշ ուտելու: Ես արդեն լցրել եմ, սառնարանում է, սառը-սառը:
Մայրս իր տարվա թոշակը փոխանցել է քո հաշվին ու խնդրել փոխանցեմ, որ չնեղանաս, որ այս ամառ մեզ հյուր չի գա:
Խանութում թարմ գարեջուր են ստացել, քեզ համար հերթ եմ պահել, արի:
Ի՞նչ ենք կորցրել սովորական լողափին, արի գնանք նուդիստական լողափ:
Երեք վարդիկ ու մի քռչոտ բացիկն այն է, ինչ ես երազում եմ նվեր ստանալ:
Երեկ քրոջս ծննդին այնքան զվարճալի էիր, ափսոս, որ ոչինչ չես հիշում, գլուխդ էլ ցավում է: Բայց ես քեզ համար արդեն գարեջուր եմ գնել, իսկ դու պառկիր ու հանգստացիր:
Զուգարան գնալուց հետո պարտադիր չի ձեռքերը լվանալ, չէ՞ որ ձեռքով չես ուտում, այլ գդալով:
Թափիր մոխիրը գորգին, ես միևնույն է` փոշեկուլ եմ անելու:
Մինչ դու քնած էիր, ես մեքենադ լվացել ու փոշեկուլել եմ: Պատկերացնու՞մ ես` ինչ-որ սրիկա նստարանիդ տակ կանացի կիսավարտիք էր խցկել. ուշադիր եղիր, ամեն մեկին մեքենադ մի նստեցրու:
Բան չկա, որ անընդհատ մոռանում ես անունդ. ախր դու այնքան ծանրաբեռնված ես:
Ինչ հավես է, որ ինձ անընդհատ ասում ես, որ պետք է նիհարեմ. ախր կողքից ամեն ինչ լավ է երևում:
Իհարկե այսօր բազմոցին կքնեմ. հասկանում եմ, որ մենակ մնալու կարիք ունես:
Վայ, ախր ես քեզ անհավանական սեքս էի խոստացել…
blognews.am
Mari Love