Քիմ Քարդաշյանը հասել է հռչակի գագաթին թե՛ որպես ֆոտոմոդել, թե՛ որպես դերասանուհի: Նա հաջողակ բիզնես-լեդի է և երջանիկ մայրիկ, գրում է relax.ru-ն:

http://fs203.jpe.ru/ec05/2593336_99a76ae6.jpg
Քիմին սկզբում նկատել են Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուում (2007): Այդ շոուին մասնակցել է նրա ողջ ընտանիքը: Նկարահանվել են նաև տեսանյութեր Քորթնի և Քլոե բուտիկի բացման մասին և Kourtney and Kim Take New York-ը: 2010-ին Քիմը դարձել է ամենաբարձր վարձատրվող աստղը. նրա տարեկան եկամուտը կազմել է 6 մլն դոլար:

http://fs101.jpe.ru/e38c/2593347_2157f3f6.jpg

Քիմի առաջին դերը եղել է Լիզայի կերպարը «Անիրական բլոկբաստեր»-ում՝ 2008 թ.:

http://fs202.jpe.ru/48e1/2593348_7d1ddec9.jpg

2009-ին Քիմը նկարահանվել է «Ընդմիջմանը», «Երազանքներն իրականանում են» և «C.S.I.. Հանցագործության վայր՝ Նյու Յորք» ֆիլմերում:

Նրան սիրել են նաև Քիմի դերում «Վերջին իսկական տղամարդը» (2012) և Էվայի դերում՝ «Ընտանեկան խորհրդատուն» (2013) ֆիլմերից:

http://fs102.jpe.ru/a279/2593380_25cc526d.jpg

Քիմն ունի դիզայներական հագուստների և աքսեսուարների բուտիկների ցանց Ամերիկայի խոշորագույն քաղաքներում՝ Կալիֆոռնիայի նահանգում, Մայամիում և Նյու Յորքում: Նա ևս ստեղծում է նորաձև հավաքածուներ:

2010-ին Քիմը ներկայացրել է ոսկյա զարդերի անվանական հավաքածուն Bebe ապրանքանիշի համար, Kim Kardashian օծանելիքը, արևայրուքի համար Kardashian Glamour Tan քսուքը, 2011-ին՝ Gold բույրը:

http://fs203.jpe.ru/64be/2593381_69fe724c.jpg

Յուրաքանչյուր կին հիասքանչ է մոր դերում: Քիմն էլ բացառություն չէ: Նա ունի մեկ երեխա՝ Նորտ Ուեսթը:
Աղբյուր՝ www.1in.am