Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

G կետը իր անվանումը ստացել է ի պատիվ այն բացահայտողի՝ Գրաֆենբերգի: G կետը 1 սմ տրամագծով, հեշտոցի առաջային պատի վրա` հեշտոցամուտքից մի փոքր վերև գտնվող մի գոտի է, որի հստակ դերը մինչ այսօր վերջնականապես պարզաբանված չէ: Որոշ կանանց մոտ այս կետի գրգռումը առաջացնում է հեղուկի արտաժայթքում, որն ուղեկցվում է օրգազմով: Այլոց մոտ կարող է զգացվել միայն գրգռված վիճակում, իսկ երրորդների մոտ ընդհանրապես չզգացվել: Ապացուցված է, որ G կետի գրգռումը օգնում է կանանց հասնել օրգազմի, հատկապես մատնային խթանման ժամանակ:

https://www.facebook.com/vrezh.shahramanyan