Shamshyan.com-ը գրել է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը բազմիցս հայտարարել է, որ անցել են այն ժամանակները, երբ ճանապարհային ոստիկանը, եթե տեսնի առանց համարանիշների, առանց ԱՊՊ և տեխզնման կտրոնների ավտոմեքենան վարող վարորդին, ապա անտարբեր կանցներ այդ օրինախախտի կողքով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Mercedes-ի վարորդը, Վաղարշյան փողոցում ավտոմեքենան վարում առանց ամրագոտու, դիմապակուն չունենալով ԱՊՊԱ և տեխզննման կտրոն, իսկ ավտոմեքենայի համարանիշներն էլ փաքցված չէր ավտոմեքենայի առջևում և հետևում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարմիր լույսի տակ, ճանապարհային ոստիկանն ու մի ամբողջ խախտումներ կատարող վարորդը, իրար հետ «ջան էին ասում, ջան էին լսում», իսկ ճանապարհային ոստիկանը նրան բարևելուց օդային համբույր փոխանցեց:
Առավել մանրամասն՝ այստեղ