Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Արեշի (էրեբունու) շուկան և այնտեղ հերթական «Երևան սիթի» սուպերմարկետն է բացելու: Իսկ առևտրականներին տարածքն ազատելու համար մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվել:
Արեշի շուկայի տարածքում աոևտրով են զբաղվում իրենց ստացած բերքը իրացնող տասնյակ գյուղացիներ, մանրավաճառներ, խանութպաններ: Անհայտ է, թե ինչով են զբաղվելու առևտրականները 2014թ. հունվարից սկսած: Փոխարենը Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների թիվը կհասնի 9-ի՝ չհաշված «Փակ շուկան» և «Գուրմանը»: