Խոյ

Առանց տատանվելու, առավել ևս` ծուլանալու կատարեք ձեր պարտականությունները: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել կամ ներքաշվել նոր նախաձեռնությունների մեջ, լավ կլինի զբաղվեք արդեն իսկ սկսած գործերի շարունակմամբ ու կատարելագործմամբ: Հիանալի օր է խորհրդակցությունների, քննարկումների կամ ուղղակի ճանապարհորդությունների համար: Երեկոն հարմար է ընտանիքի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ զրուցելու համար:

Ցուլ

Օրը ընթանում է սահուն, հատկապես խոսքը վերաբերում է օրվա երկրորդ կեսին: Ձեր մեջ կսկսեն գերակայել ռացիոնալ գաղափարները, դուք կարող եք լուծել այնպիսի խնդիրներ, որոնց համար ուրիշ հանգամանքներում կհատկացնեիք ավելի շատ ժամանակ ու էներգիայի ծախս: Դուք ստանում եք տեղեկություններ, որոնք երբեմն փայլում են հակասականությամբ, առաջացնում են հիացմունք կամ զարմանք միաժամանակ:

Երկվորյակներ

Երկվորյակները ամեն ինչ պետք է գնահատեն շահի տեսանկյունից, զբաղվեն միայն լուրջ հարցերով ու դատարկ խոսակցությունների վրա ընդհանրապես ժամանակ չծախսեն: Հիանալի օր է ճանապարհորդությունների, ղեկավարության հետ մասնագիտական աճի հետ կապված հարցեր քննարկելու համար: Այն, ինչ ձեզ կորսված հնարավորություն է թվում, հնարավոր է, երկարատև սթրեսսի հետևանք է: Մեծ է ցանկությունը հաղթահարել ձեր ճանապարհին ծագած ամեն խոչընդոտ:

Խեցգետին

Կարող եք համարձակորեն փոփոխել արտաքինը կամ զբաղվել առողջական վիճակի բարելավվմամբ: Դուք վաղուց եք ցանկանում էական փոփոխություններ մտցնել ձեր կենսաձևի մեջ, բայց ինչ-որ բան անընդհատ ստիպում է հետաձգել ձեր մտադրությունը: Ձեր ապագայի մասին խորհրդածություններով համարձակորեն կիսվեք մտերիմների հետ, խորհուրդ հարցրեք: Հնարավոր է` մեկ իմաստուն խոսքը փոխի շատ իրողությունների նկատմամբ ձեր քարացած վերաբերմունքը:

Առյուծ

Խոստումնալից օր է: Հենվեք ձեր էնտուզիազմի, ներշնչանքի, գրավչության վրա: Հնարավոր է` դրա միջոցով շատ ու շատ դռներ բացվեն ձեր առաջ: Հիանալի օր է սեփական կարողությունները ցուցադրելու ու գործընկերների հետ նոր նախագծերի մասին խոսելու համար: Ընտրեք շփումների այնպիսի շրջանակ, որպեսզի ստանաք հույզերի ու ապրումների ձեզ անհրաժեշտ չափաբաժինը: Ձեր ակտիվությունը անպայմանորեն պետք է ունենա էսթետիկ ենթատեքստ:

Կույս

Ամեն ինչ դրական է թվում, բայց կույսերին խորհուրդ է տրվում սպասողական դիրք ընդունել, քանի մյուսները նախաձեռնողականություն չեն դրսևորել: Հիանալի օր է քննարկումների, կոլեկտիվային տարբեր տեսակի շփումների համար: Ձեզ այսօր հատուկ ուշադրությամբ կլսեն: Ընդհանուր առմամբ, այսօր հեշտությամբ կհասնեք փոխզիջումային տարբերակների: Պլանավորեք ակտիվ հանգիստ, ցանկալի են մաքուր օդը, բնությունը, մարզական տարատեսակ միջոցառումները:

Կշեռք

Բռնեք ալիքը: Ինչ-որ բանով այսօր հաստատ ուրախանալու առիթ կունենաք, եթե ալարկոտություն չցուցաբերեք, պահպանեք անհրաժեշտ կապերը, ցուցադրեք ձեր կարողությունները տարբեր տեղերում: Անձնական կյանքում հնարավոր են անակնկալներ, խոստովանություններ, նվերներ: Լավ օր է թեթևակի հրապուրանքի համար: Այսօր որոշումներ մի կայացրեք, որոնք կփոխեն սովորական հանգամանքները ու կխախտեն հարաբերություններին բնորոշ ներդաշնակությունը:

Կարիճ

Խորհուրդ է տրվում զբաղվել մասնագիտական աճի խնդիրներով, կապերի հաստատմամբ, համագործակցության ընդլայնմամբ: Քննարկեք ֆինանսական բնույթի հարցեր, վերադարձրեք պարտքերը: Դուք տալիս եք մի բան, իսկ փոխարենը ստանում եք լրիվ ուրիշ բան: Ձեր կրեատիվ մտածողությունը այսօր վերջապես արժանի կիրառության ոլորտ կգտնի իր համար: Օրը հագեցած կլինի հույզերով:

Աղեղնավոր

Կյանքի տեմպը արագանում է: Հանկարծակի նորությունները ու փոփոխությունները կարող են անսպասելի ցնցում առաջացնել ձեզ մոտ: Հոգևոր շարժի ու արարքների համար առանցքային բառն այսօր անհետևողականությունն է: Կյանքում կատարվելիք փոփոխությունների նկատմամբ ենթագիտակցական տրամադրվածությունը կարող է այժմ ենթադրել չափազանց շատ ուժերի ծախս ու դրանց մոբիլիզացիա:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար յուրաքանչյուր օրը լի է հատուկ իրողություններով: Շրջապատում բոլորը ենթագիտակցորեն տրամադրված են կարևոր զրույցների ու ձեր կարծիքի ունկնդրման: Առավոտից հետևեք, որպեսզի չհայտնվեք այնպիսի իրավիճակներում, երբ զգացմունքները կգերակշռեն ողջամտությանը: Էներգետիկ տեսանկյունից դուք վերելք եք ապրում, լի եք կրքերով ու ապրումներով, ինչը լավ է հատկապես գործերի առաջընթացի տեսանկյունից:

Ջրհոս

Իրադարձությունները ու նորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, եթե դուք տրամադրվեք ակտիվ փոխազդեցության: Բայց դուք կարող եք ձեզ վրա ավելին վերցնել, քան կարող եք անել` գերագնահատելով ձեր հնարավորությունները: Մի ձեռնամուխ եղեք նոր գործերի, եթե չեք կատարել հները: Դժվար է կանգ առնելը, անգամ եթե իրողությունները դառնում են անկառավարելի: Հավակնությունները ստանում են էներգետիկ սնուցում, զգուշավորությունն անկում է ապրում, իսկ մրցակիցները առաջացնում են առողջ ագրեսսիա:

Ձկներ

Ֆինանսական հարցերում ձեր նախաձեռնողականությունը հաջողակ է, հատկապես այն բանում, ինչ վերաբերում է գումարին, համատեղ գործունեությանը, սեփականությանը: Հիանալի օր է ներդրումների համար: Ստացված տեղեկատվությունը, ձեր հասցեին արված արտահայտությունները ուժգին ազդեցություն են թողնում ձեզ վրա` առաջացնելով համապատասխան արձագանք: Դա կարող է նպաստել ստեղծագործական պոռթկումներին կամ ինչ որ տպավորիչ բան անելու մղման:
emedia.am