Ռեփեր Քանյե Ուեսթը և նրա հարսնացուն` Քիմ Քարդաշյանը, որոշել են դատի տալ YouTube-ի հիմնադիրներից 36-ամյա Չադ Հերլիին: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Բանն այն է, որ Չադը կայքում տեղադրել է տեսագրություն, թե ինչպես է Քանյե Ուեսթն իր ձեռքը և սիրտն առաջարկում Քիմ Քարդաշյանին: Մեկ շաբաթվա ընթացքում տեսագրությունն արդեն 1.5 մլն մարդ է դիտել:

Նշենք, որ Ուեսթը նախատեսում էր տեսագրությունը հրապարակել «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի ընթացքում կամ սեփական նախագծերից մեկում:

Քիմը և Քանյեն զայրացել են, որ իրենց հյուրերից մեկը համարձակվել է իրենց նկարահանել` տեսագրությունը հանրամատչելի դարձնելու համար:

Աղբյուր՝ www.1in.am