Համաձայան ՀՀ ոստիկանությոն հրապարակած տվյալների՝ Երևանի փողոցներում արագաչափերի և տեսախցիկների տեղադրումից հետո 9 ամսվա կտրվծաքով 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել քաղաքացիներից: Սա ավելի քան 813 մլն 700 հազար դրամով կամ 24.2 %-ով ավելին էր, քան կանխատասվում էր մինչ տեսախցիկների տեղադրումը:
Ոստիկանությունում կանխատեսում են նաև, որ մինչև տարեվերջ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի շնորհիվ տուգանքների ցուցանիշը կավելանա առնվազն 1 մլրդ 455 մլն դրամով: Այսպիսով մեկ տարվա կտրվածքով արագաչափերի և տեսանկարահանող սարքերը մոտ 6 լրդ դարմի տուգանք կապահովեն, այդ բիզնեսի սեփականատիրոջը ապահովելով 4,2 մլրդ դրամի եկամուտ:
Հայտնի է, որ, որ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրված խախտումներից գանձված գումարների 70%-ը փոխանցվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի իսկական սեփականատերը, ըստ մամուլի հրապարակումների, նախահգահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է: Նշենք նաև, որ ԶԼՄ հիշյալ հրապարակումները պաշտոնապես չեն հերքվել:
Արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրված են աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքներում, քանի որ տրանսպորտային հոսքերի ակտիվ աճի պայմաններում այդ սարքավորումներն ապահավում են ամենարդյունավետ վերահսկողությունը, հետևաբար Երևանն այս իմաստով բացառոււթյուն չէ: Սակայն Եվրոպայում, օրինակ չես գտնի որևէ երկիր, որտեղ ճանպարհային երթևեկության խախտումներից գանձված գումարները մտնում են որևէ մասնավոր ընկերության բյուջե: ֆրանսիայում, օրինակ այդ գումարներով հգում են մանկատների կարիքները, եվրոպական մի շարք երկրներում այդ գումրաները ծախսվում են ճանապարհների վերանորգման համար, սակայն նախադեպ, որ «նաղդ» գումարը հոսի ինչ-որ մեկի գրպանը ուղղակի չկա: Փաստացի սա ամնեաերաշխավորված բիզնեսն է, որտեղ ռիսկ համարյա չկա, իսկ եկամուտներն ուղղակի հաշվարկելի են: Նման դեպքերում եվրոպական երկրները այդ բիզնեսի եկամուտները չեն զիջում մասնավորին, հասկանալով, որ դա պետության կամ համայանքի սոցիալական կարիքներն հոգալու ամենաարդյունավետ միջոցն է:: Իսկ ի՞նչ եղավ մեզ մոտ. նախապես հայտարարվեց,
որ տեսախցիկների եւ արագաչափերի ներկրումն իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչև 2017թթ. համակարգի զարգացման նպատակով մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել: Ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմի» հետ 25 տարվա պայմանագիր է կնքել: Ըստ այդ գործարքի` քաղաքացիներից ստացված տուգանքների 70%-ը պետք է տրվի ընկերությանը` ներդրված գումարը հետ ստանալու նպատակով:
Պարզագույն թվաբանությունը ցույց է տալիս, որ հիշյալ 9 մլն 849 հազար եվրոն, մեկ տարվա ընթացքում արդեն հատուցվել է, հետևաբար գալիք տարվանից սկսած ուղղակի այս ընկերությունը տարեկան առնվազն 6-7 մլն եվրո եկամուտ կստանա՝ դրա դիմաց իրականացնելով 0 դրամ ներդրում:
Դավիթ Մանուկյան
Աղբյուր՝ hayeli.am