Ծագող արևի երկրի բնակիչներն այնքան են աշխատում, որ սեռական հարաբերություններին տարեկան ընդամենը 45 անգամ են ժամանակ հատկացնում:
Ռեյթինգի գրեթե վերջում են նաև սինգապուրցիները (տարեկան 73 անգամ): Ապշեցրին հնդիկները: Կամասուտրայի հայրենիքում բնակվող մարդիկ, որքան էլ տարօրինակ է, այդքան էլ չեն ձգտում հետաքրքրություն մտցնել իրենց սեռական կյանքում: Հնդիկների երևակայության գագաթնակետը սեքսն է ծնողների ննջասենյակում: Բնակչության մեծամասնությունը անհրաժեշտ է համարում մինչև ամուսնությունը կուսության պահպանումը: Խմբակային սեքսը, վիբրատորներն ու համասեռական կապերը Հնդկաստանի բնակչության համար բոլոր սահմաններից դուրս են:
Զարմացրել են նաև սևամորթ տղամարդիկ: Մի կողմից` սևամորթ կրքոտ տղամարդիկ փորձում են բոլոր հնարավոր և անհնարին վայրերում սիրով զբաղվել: Նիգերիայի տղամարդկանց է պատկանում սեռական ակտի երկարության ռեկորդը` միջինը 24 րոպե: Մյուս կողմից էլ նիգերիացիների ընդամենը կեսն է շաբաթական գոնե մեկ անգամ սիրով զբաղվում:
Գերմանացիները հաստատեցին պրագմատիկ և երկրային սիրեկանների իրենց համբավը: Գերմանիայումսեքսին վերաբերում են որպես առողջության պահպանման համար սովորական ֆիզիոլոգիական ակտի: Գերմանական ավանդական սեքսը նման է ատամները մաքրելուն: Որպես արդյունք` գերմանացիները զրկվում են կուսությունից միջինը 15 տարեկանում:
Իսկ ահա անգլիական սառնությունը կարծես անցյալում է մնացել: Այժմ անգլիացիները հաճույքով օգտագործում են սեքս-խանութներից ձեռք բերված տարբեր պարագաներ և մինչև ամուսնությունը չեն պահպանում իրենց կուսությունը: Թեև ընտանեկան հավատարմությունը դեռ ակտուալ է այստեղ. դավաճանում է հարցվածների միայն 14%-ը: Չնայած` ո՞վ գիտե… Ոչնչով չզարմացրին իտալացիները: Նրանք մոտրոսեքսուալ ազգ են, այսինքն սիրում են իրենք իրենց: Արդյունքում` իտալացին անկողնում ինքնուրույն էլ հաճույք կստանա, իսկ կողակցի մասին չի մտածի: Ֆրանսիացիները, որ հայտնի են որպես կատարյալ սիրեկաններ, բնավ նման չեն իրենց կարծրատիպային կերպարներին: Սեքսում գալլերի հետնորդները պահպանողական են: Սիրով նրանք տարեկան ընդամենը 120 անգամ են զբաղվում, իսկ սեռական ակտը նախնական շոյանքների հետ միասին կազմում է ընդամենը 14 րոպե:
Թուրքերը կարող են գլուխ գովալ: Միջին թուրքն ունի մոտ 14 սեռական ընկեր: Թուրք տղամարդկանց մոտ կեսը դեմ չէ դավաճանել իր կողակցին: Հետաքրքրական է, որ նրանց ընդամենը 8%-ն է տեղյակ սեռավարակներից:
Ինչ վերաբերում է Լատինական Ամերիկայի բնակիչներին, ապա իրենց սեքսուալության մեջ մեծ դեր ունեն ազգային պարերը: Պարզվում է, որ բոլոր ռումբա-սամբա-մամբաները, որոնց ժամանակ ակտիվ շարժվում են կոնքերը (հետո ուսերը, հետո ձեռքերը, ծափ-ծափ-ծափ:D) գրգռում են վիագրայից ոչ պակաս: Լատինական ամերիկայի բնակիչները բոլորից հաճախ են սիրով զբաղվում ինչպես աշխատավայրում, այնպես էլ հասարակական տրանսպորտում:
http://blog.liberal.am/
Mari Love