Խոյ

Մի շտապեք նոր պլաններ կազմել: Սա եզրակացություններ անելու, հնում անավարտ թողած գործերը վերջապես ավարտին հասցնելու համար հիանալի ժամանակ է: Աշխատավայրում լավագույն դիրքորոշումը ամենաբարդ գործերն անելն է: Այժմ ձևավորվում են ձեր նյութական հեռանկարները, բայց ամեն ինչ պահանջում է համառություն ու համբերություն: Հիանալի օր է գործընկերների հետ ընդհանուր պլաններ քննարկելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես վարվել բարդ իրավիճակներում:

Ցուլ

Համեմատական հանգիստ օր է: Աշխատանքի մեջ մի ձգտեք նոր գործեր սկսել, տրամադրվեք նոր տեղեկատվության ստացմանը: Փնտրեք կապեր գիտուն մարդկանց հետ: Գործնական հեռանկարները այժմ կարող են միահյուսվել անձնականի հետ: Մտերիմ հարաբերութուններում այժմ կարևորված է բարդ իրողությունների նկատմամբ ընկալունակությունը, անկեղծությունը, բացախոսությունը: Մի շտապեք, ստացեք հաճույք կատարած աշխատանքից:

Երկվորյակներ

Այն, ինչ դրսևորվում է այժմ գաղափարների ու պլանների տեսքով, կարող է մոտակա ժամանակներս դրսևորվել շոշափելիության առումով: Ձեր աշխատանքը ավելի կատարելագործեք նոր ստացված տեղեկությունների հաշվին: Հիանալի օր է խորհրդատվության, համաժողովների, բանակցությունների համար: Հնարավոր է` ստիպված լինեք հրաժարվել որոշակի պլաններից ու գործողություններից: Հնարավորություն գտեք քննել համախոհների կամ հարազատների հետ ընդհանուր գործերը:

Խեցգետին

Աշխատեք չցրել ուշադրությունը մեծ քանակությամբ օբյեկտների վրա, չնայած ձեր հետաքրքրությունները հեշտությամբ են անցում կատարում այլ բաների վրա, իսկ նորությունները անընդհատ շեղում են հիմնական ուշադրությունից: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ու օգտակար ծանոթություններ: Մտավոր ու ստեղծագործական գործունեությունը խոստանում են առանձնահատուկ նվաճումներ ու հաջողություններ:

Առյուծ

Մի շտապեք միանգամից ընկնել նոր գաղափարների գայթակղիչ ազդեցության տակ: Եթե վերադառնան հին թեմաները, համակ ուշադրություն դարձրեք դրանց: Ձեր շահերը մեծապես կենտրոնացած են տնային գործերի ու մտերիմների հետ փոխազդեցության վրա: Հարազատների կյանքում հնարավոր են էական զարգացումներ, որոնք անուշադրության մատնել չեք կարող: Սպասվում է եզրահանգումների ու գնահատականների վերանայման շաբաթ:

Կույս

Ինչ-որ թեմա հասնում է իր զարգացման գագաթնակետին, բայց փոփոխությունները չեն խոստանում հարմարավետ լինել: Ինչ-որ բան տհաճություն է պարգևում, դուք ցանկություն ունեք ինչ-որ բան վերափոխելու, նորովի կազմակերպելու: Հիանալի ժամանակահատված է սխալներն ուղղելու, պարտքերը վերադարձնելու, նոր գաղափարներով համակվելու համար: Անհրաժեշտ է հստակ համակարգել նոր ստացված տեղեկատվության նշանակությունը` հիմք դնելով նոր թեմաների զարգացման:

Կշեռք

Կարևոր օր է ապագան կանխորոշելու ու պլանավորելու համար: Մի լցրեք այն ձանձրալի իրողություններով: Ձեզ համար օգտավետ կլինի շփվել մարդկանց հետ, ովքեր հասկանում են գործերի էությունից և կարող են օգնել կողմնորոշվելու հարցում: Ճիշտ կատարեք շեշտադրումները, ընդծեք մոտալուտ իրադարձությունները ու տեղաբաշխեք դրանք ըստ կարևորության: Ավարտին հասցրեք սեփական նախագծերը:

Կարիճ

Հզոր մրցակից ունեք: Ձեր խարիզման ազդում է շրջապատի վրա ու դա անհրաժեշտ է օգտագործել ընթացիկ գործերը կազմակերպելու համար: Հաշվի առեք, որ մտահղացման իրագործման համար իրադարձություններից հեռու մնալը ու հետևելը լավագույն որոշումը չէ: Մի խուսափեք ռիսկային գործողություններից ու բախումներից, որտեղ կդիտվի ամեն ինչ միանգամից ասելու ցանկություն: Հնարավոր է` շատ նոր բաներ բացահայտեք ձեզ համար:

Աղեղնավոր

Օրը պահանջում է համակ ուշադրություն դետալների նկատմամբ: Կարող են առաջանալ հրատապ խնդիրներ կամ էլ ձեզ կայցելի ապագային վերաբերող կոնկրետ գաղափար: Դուք կարող եք վերանայել ձեր արտաքին տեսքը, կենսաձևը, վերադասավորել կողմնորոշիչները, ավելի մեծ ժամանակ հատկացնել այն գործերին, որոնք հետաքրքրական են հենց այս պահին: Էներգիա ու պլաններ բավականին շատ ունեք, բայց հնարավոր են տարատեսակ խոտաններ, արգելակումներ:

Այծեղջյուր

Օրը անհրաժեշտ է օգտագործել նվաճումները գնահատելու ուղղությամբ: Հաջորդ շաբաթվանից վճռականորեն նոր կյանք սկսեք: Մինչ այդ օգտակար կլինի վերադիտարկել մի շարք հարցերի նկատմամբ ձեր քարացած վերաբերմունքը, գտնել սկզբունքների թույլ օղակները ու կայացնել համապատասխան որոշումներ: Դա կլինի նոր փորձի կուտակման լավագույն սկիզբը: Փոփոխությունների ոգին թևածում է օդում, բայց մտքերը ժողովելու համար ուղղակի պետք է չափավորեք արտաքին տպավորությունների հեղեղը:

Ջրհոս

Ապրումներով ու զգացմունքներով հագեցած օր է սպասվում: Ստիպված եք ջանք գործադրել գրաֆիկից դուրս չմնալու ու ամեն մտահղացում կյանքի կոչելու համար: Ոչինչ մի հետաձգեք, հակառակ դեպքում միայն կխորացնեք բեռնվածությունն ու սթրեսսը մոտակա օրերի համար: Չի կարելի անտեսել այնպիսի իրավիճակները, որոնք ձեզ ընտրության առաջ են կանգնեցնում ու որտեղ դուք ձգտում եք որոշակիության հասնել: Այժմ կարող եք զգալ կախվածությունից վերջնականապես ազատագրվելու անսպասելի մղում:

Ձկներ

Բացառիկ կարևոր օր է հեռանկարների առումով, որոնք արդեն հասցրել եք ծանրութեթև անել: Այն կարող է ապակողմնորոշման հասցնել: Դուք անսպասելիորեն անցում եք կատարում մի գործից լրիվ ուրիշ գործի: Շփվեք միայն օգտակար մարդկանց հետ: Փնտրեք օգտակար տեղեկատվություն, որը անհրաժեշտ է սեփական կարգավիճակի ամրապնդման համար: Հիանալի օր է հետաքրքրություններով միավորված ընկերների հետ հարաբերվելու, մտերմիկ զրույցների համար:

emesia.am