Նոյեմբերի 2-ը տղամարդկանց միջազգային օրն է:

Ընդունված է համարել, որ ամենից շատ կանայք են սիրում հաճոյախոսություններ լսել։ Երևանյան փողոցներում NEWS.am-ը հարցում անցկացրեց տղամարդկանց շրջանում` պարզելու, թե արդյոք տղամարդիկ սիրում են հաճոյախոսություններ լսել կանանցից, եւ  ինչ կոմպլիմենտներ են նախընտրում։

Հայ տղամարդիկ նախ զարմանում էին` լսելով տոնի գոյության մասին ու, սովորության համաձայն, առաջին հերթին կանանց շնորհավորում:

Իրենց նախընտրած հաճոյախոսությունների վերաբերյալ ամենատարբեր ցանկություններն էին հայտնում` «Դու աշխարհի ամենասեքսուլանի տղամարդն ես»-ից մինչեւ «Ոչ մի, թող իրանց խելոք պահեն»։


Աղբյուր՝ news.am