Դա վերաբերում է նաև սեռական հարաբերություններին: Բայց պարզել, թե հատկապես ինչ է ցանկանում տղամարդը կամ կինը, անհնար է, քանի որ կանայք ավելի անկեղծ են կանանց հետ, իսկ տղամարդիկ՝ տղամարդկանց: Բայց հոգեբաններին հաջողվել է պարզել երկու սեռերի հիմնական ցանկությունները,-այս մասին գրում է quello.net:

Կանայք ցանկանում են էմոցիոնալ միացված և ֆիզիկապես գրգռված վիճակում լինել: Կարևորություն ունեն նաև սեքսի ժամանակ արտաբերած խոսքերը: Որքան տղամարդը շատ օգնի կնոջը կենցաղում, կինն այնքան իրավահավասար ու գրավիչ իրեն կզգա անկողնում: Կնոջն ավելի շատ ժամանակ է հարկավոր օրգազմի հասնելու համար, այդ պատճառով հարկ չկա նրան շտապեցնել: Բացի այդ, տղամարդիկ պետք է զուգընկերուհիների հետ ավելի քնքուշ լինեն, քանի որ կանանց մաշկը ավելի զգայուն է:

Յուրաքանչյուր կին ցանկանում է ոչ միայն ռոմանտիկ սեքս, այլև իրական կիրք: Եթե կինն օրգազմ չի զգացել, դա չի նշանակում, որ նրան սեքսը դուր չի եկել: Իսկ ահա թե ինչ է սպասում սեքսից տղամարդը: Արուներն օգտագործում են սեքսն իրենց զուգընկերուհիների նկատմամբ սերն արտահայտելու համար: Դա շատ ավելի հեշտ է, քան զգացմունքների մասին խոսելը։ Երբ կինը հրաժարվում է սեքսից, ապա տղամարդն իրեն որպես անձ մերժված է զգում: Տղամարդու սեռական համակարգն ավելի հեշտ է, ի տարբերություն կանանց:

Այդ պատճառով տղամարդուն հարկավոր է պատմել և ցույց տալ, թե կոնկրետ ինչ է ցանկանում կինը: Տղամարդիկ անկողնում բազմազանություն են ուզում: Նրանք սիրում են սեքսուալ իրերի նայել, քանի որ դրանք իրենց գրգռում են: Տղամարդիկ կանանց նաև խորհուրդ են տալիս չանհանգստանալ իրենց մարմնի մասին, քանի որ տղամարդն ուշադիր նայում է մարմնի միայն այն հատվածներին, որոնք իրեն գրավում են:

Տղամարդիկ սիրում են սեքսով զբաղվել ամեն օր և շատ հաճախ, սակայն հասկանում են, որ կանանց ցանկությունը կապ ունի դաշտանային ցիկլի հետ: Այդ պատճառով կինն ինքը պետք է ակնարկի, երբ սեքս ուզենա: Երբ կինն ուղղակի սեքսով է զբաղվում որպեսզի ուրախացնի տղամարդուն, դա վերջինիս բարկացնում է, քանի որ տղամարդը ցանկանում է, որ կինն էլ հաճույք ստանա:
yerevannews.am