Այսօր մենք կներկայացնենք սեքսուալ և գրավիչ 10 գործողություններ, որոնք կատարում են աղջիկները և որոնք տղաներին անչափ գայթակղում են: Համաձայն արևմտյան բլոգերի տվյալների` բոլոր այս գործողությունները տղաներին ուղղակի խելքահան են անում:
1. Աղջիկները նեղ ջինսեր են հագնում
Պարզվել է, որ բազմաթիվ տղաներ պատրաստ են երկար նայել, թե ինչպես են աղջիկները հագնվում: Բայց նրանց համար առավել հետաքրքիր է հետևել այն տեսարանին, թե ինչպես է աղջիկը փորձում հագնել իր նեղ ջինսերը: Դա տղաներին անչափ զվարճալի և գեղեցիկ է թվում: Իսկ երբ ծանր աշխատանքային օրից հետո նա գալիս է տուն և ամեն կերպ փորձում է հանել դրանք, չի կարողանում և օգնություն է խնդրում, ապա դա կրկնակի հաճելի է յուրաքանչյուր տղայի համար:
2. Ձգվում կամ մարզվում են Ձեր առջև
Երբ ընկերուհիները մարզվում են մարզադահլիճում, ապա դրանում ոչ արտառոց բան չկա, սակայն եթե աղջիկները նույնը փորձում են կատարել տանն իրենց փափլիկ հողաթափերով, ապա այդ տեսարանին ուղղակի անհնար է դիմակայել: Սակայն, երբ աղջիկը միայն ձգվում և մարզում է ոտքերն ու ձեռքերը նստած վիճակում, ապա այդ գործողությունները նույնպես անչափ գրավում են տղաներին:
3. Ետ են գցում իրենց մազերը
Երբ աղջիկն ուղղում է իր մազերը, դա կարող է շատ բան ասել, օրինակ, որ նա սիրախաղ է անում քեզ հետ և դու նրան անկասկած գրավել ես: Աղջիկներն այնպիսի քնքշությամբ են խաղում իրենց մազերի հետ, որ ակամայից նրանց փոքրիկ կատուների ես նմանեցնում:
4. Աղջիկն ուղղում է քո փողկապը
Աղջիկներն ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ և կոկիկ են անում: Այդպես է լինում նաև փողկապեր և թիթեռնիկներ կապելու հարցում:
5. Փռշտում է
Երբ փռշտում է տղամարդը, դա կարող է հրաբուխի ժայթքումի նմանվել, սակայն երբ այդ նույնն անում է աղջիկը, դա նրա մոտ չափազանց զվարճալի է ստացվում:
6. Կծում է իր շրթունքները
Այս ժեստը կարող է խենթացնել յուրաքանչյուր տղայի և, ինչու ոչ, նրա համար նաև խնդիրների պատճառ դառնալ:
7. Գեղեցիկ քայլվածք
Աղջկա հետ հասարակ զբոսանքը կարող է իրական էրոտիկ արկածի վերածվել, եթե նա լինի բարձրկրունկների վրա և գրավիչ կերպով օրորի իր կոնքերը:
8. Նուրբ հպումներ
Սիրելիի մեկ հպումը կարող է ստիպել Ձեզ մոռանալ ամեն ինչ, և այդ պահին կարծես թե թեթևակի դող է անցնում ամբողջ մարմնով: Եվ բացարձակ կապ չունի, թե քանի տարեկան ես, քանի որ գիտես, որ քո կողքին քո սիրելի անձնավորությունն է:
9. Մազերը «պոչիկ» հավքել
Թեև դա հասարակ մի գործողություն է, երբ աղջիկը մազերը «պոչիկ» է հավաքում, սակայն տղաների համար այն շատ գայթակղիչ տեսք ունի:
10. Աղջիկները կրում են տղաների վերնաշապիկները
Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ երբ տղաները մեծ չափսի վերնաշապիկներ են հագնում, ապա անմիջապես տարօրինակ տեսք են ստանում: Իսկ երբ աղջիկն է այն հագնում, ապա շատ գեղեցիկ և գրավիչ է դառնում, առավել ևս երբ բոբիկ շրջում է բնակարանով կամ խոհանոցում թեյ է պատրաստում:
Ավելին քան փաստեր
Աղբյուր՝ www.slaq.am