Ժամը 01:30-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի 91 ՍՍ 091 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյանի թունելի սկզբնամաս մտնելիս նշված ավտոմեքենայով բախվել է թունելի բաժանարար բետոնին, պոկել ցուցանակը և այնուհետև բախվել թունելի պատին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացել է խոշոր հրդեհ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածում ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկնության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցներն ու կարճ ժամանկում վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վարորդին տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ժամանել են նարև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները: Մեքենան ամբողջովին այրվել է:
Արդեն 1 ժամից ավելի է ճանապարհային ոստիկանները սպասում են , թե երբ կբարեհաճի մեծն քննիչը, ու նրա ուշացման պատճառով էլ ճանապարհային ոստիկանները, նշված հատվածում, լրացուցիչ ուժեղացված ծառայություն են կատարում, ու եթե ՃՈ աշխատակիցները չլինեն, նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար կլինի անգամ այս ուշ ժամին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից էրեբունի բժշկական կենտրոնից պարզել են, որ վիրավոր վարորդը Նորագավիթ թաղամասի բնակիչ, 22-ամյա Միսակ Մոսիկյանն է:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակչուհի Լիլիթ Մուրադյանի անվամբ:
Վթարի վայրում հավաքվածները պատմում էին , որ մեքենան սլանալիս է եղել մեծ արագությամբ, ու երբ ավտոմեքենան բախվել է պատին, վարորդը ճիշտ է կողմնորոշվել և իրեն դուրս է նետել ավտոմեքենայից:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի