Քիմ Քարդաշյանը դարձել է Թերի Ռիչարդսոնի նոր ֆոտոշարքի հերոսուհին: Դա մայրանալուց հետո Քիմի առաջին ֆոտոշարքն է:
Ֆոտոշարքին մասնակցել են նաև նրա քույրերը` Քլոն և Քորթնին: Երեքն էլ գովազդում են բրիտանական Lipsy ապրանքանիշի համար իրենց ստեղծած հավաքածուն:
Բացի այդ, լույս է տեսել նաև The Sunday Times թերթին տված Քիմի հարցազրույցը: Աստղն ասել է, որ ոճային հարցերում խորհրդակցում է իր սիրելիի` Քանյե Ուեսթի հետ:
Քարդաշյանը նաև հայտնել է, որ դստեր` Նորթի լույս աշխարհ գալուց հետո հագուստի հարցում իր նախասիրությունները փոքր-ինչ փոխվել են:
«Մի փոքր փոխվել է երանգների ընտրությունը: Ինձ թվում է` Նորթը շատ գեղեցիկ տեսք ունի բաց գույնի հագուստներով, ես ևս ցանկանում եմ նման գույներ կրել: Սակայն ես նրան չեմ հագցնում նորածինների համար ավանդական վարդագույն հագուստներ: Ինձ ավելի շատ դուր է գալիս բաց մանուշակագույնը կամ մարմնագույնը»:
Աղբյուր՝ www.1in.am