Խոյ

Շատ հարցերում ձեր իրավացիությունը ապացուցելու կարիք չկա: Բայց եթե ցանկանում եք նպատակին հասնել, ղեկավարվեք ոչ թե տրամաբանական դատողություններով կամ ուրիշների զգացմունքները տրորելով, այլ ուղղակի ցուցադրեք միայն ձեր ասածի կամ արածի դրական կողմերը: Կարող են զարմանալի բաներ կատարվել, որոնց թվում նաև` զգացմունքների փորձարկում: Մի հետաձգեք կարևոր հարցերի քննարկումները: Մի մոռացեք կատարել նախկինում տրված բոլոր խոստումները:

Ցուլ

Ձեր ունակությունները լիարժեք ցուցադրելու ժամանակն է: Բոլորը, այդ թվում նաև` հակառակորդները ձեզանից նախաձեռնողականություն, կազմակերպչական ունակություններ ու ընդհանուր նպատակների նկատմամբ դրական վերաբերմունք են պահանջում: Կլինեն տրամադրության կտրուկ անկումներ: Զգացմունքները լավ կլինի ուղղորդեք դեպի գործունեության արտաքին ոլորտ` կազմակերպել, պայմանավորվել, միջնորդել: Ամեն ինչ ստույգությամբ անելու ձեր կարողությունը այժմ բոլորի համար գնահատելի է:

Երկվորյակներ

Կյանքի նկատմամբ վերահսկողության զգացումը չկորցնելու համար ձեզ հենարան է պետք: Բոլոր դժվարություններին հանգիստ վերաբերվեք: Հնարավոր է, որ այժմ դուք ստիպված լինեք աշխատել ավելի ծանրաբեռնված ռեժիմով: Ինչ-որ բարեկամ կարող է հիշեցնել վաղուց տված ու մոռացված խոստման մասին: Վերադարձրեք բոլոր պարտքերը, օգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այժմ դուք կանգնած եք փոփոխությունների նախաշեմին, ու որքան մեծ կլինի ձեր կապերի շրջանակը, այնքան հետաքրքիր կլինեն հեռանկարները:

Խեցգետին

Դուք կարող եք հանգիստ ու նպատակաուղղված կերպով առաջ տանել ձեր գաղափարները: Շատ բաներ կյանքի կկոչվեն հենց միայն ձեր ցանկության արդյունքում: Զգացմունքներում կարող է տեղի ունենալ շրջադարձ, երբ կցանկանաք ազատվել հնացած ու անպետք դերերից ու հարաբերություններին հաղորդել նոր իմաստ կամ էլ լուծել ձեզ հուզող հրատապ հարցեր: Անհամբերությունը, հապճեպությունը չի օգնի ոչ մի տեղ: Դուք մի փոքր հակված եք մելանխոլիայի, բայց ձեզ համար միանգամայնորեն պատահականորեն կարող է լուծվել կարևոր հարց ու բացվել նոր թեմա:

Առյուծ

Դուք շատ գործեր ունեք անավարտ թողած, սկսեք ակտիվորեն գործել արդեն առավոտից: Մի կողմ թողեք անիմաստ հետաքրքրություները ու գայթակղությունները, սահմանեք պլան, որը կբավարարի ձեր նկրտումները ու կամրապնդի նյութական բազան: Անբավարարության ներքին զգացումը կզուգակցվի բարենպաստ իրադարձային ֆոնի հետ: Մասնագիտական ոլորտում բացվում են նոր հեռանկարներ, անձնական հարաբերություններում ձեզանից սպասում են նախաձեռնողականություն ու ուշադրություն:

Կույս

Ձեր ձեռքերում հանգամանքների վրա ազդելու թելն է: Ընդլայնվում է հետաքրքրությունների ու հնարավորությունների շրջանակը, բայց կպակասի նախաձեռնողականության ջիղը: Ձեր գործերի մեջ ներառեք բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ձեր ձեռքբերումների մեջ: Մասնակցեք համատեղ հավաքներին, քննարկումներին, բանակցություններին, անգամ եթե դրանց մեծ քանակության հետևանքով գերլարում ու ինքնավերահսկողության կորուստ կզգաք: Ժամանակ փնտրեք ու գտեք հոգեկան հավասարակշռության վերականգնման համար:

Կշեռք

Օրը լի է բարենպաստ ու բացասական նորություններով: Լավ է զբաղվել հետաքրքրիր տեղեկատվության որոնմամբ: Մի կողմ թողեք կասկածները, փորձեք ստեղծել բարենպաստ հնարավորություններ ինքնադրսևորվելու համար: Այժմ ամեն ինչ հնարավոր է, դուք ակտիվորեն կարող եք փորձարկումներ կատարել բոլոր ոլորտներում: Անսպասելի կերպով կարող եք լսել ինչ-որ բան, որը կստիպի լրջորեն փոխել ձեր հեռանկարները: Միտումները բարենպաստ են, իսկ փոփոխությունները կարող են նոր գլուխ բացել ձեր կենսագրության մեջ:

Կարիճ

Ձևավորվում են ապագայի միտումներ` խոստանալով նոր ու հետաքրքիր զարգացումներ: Ուշադրությամբ հետևեք կատարվող դեպքերին, մի հրաժարվեք մասնակցել կարևոր հանդիպումներին, ակտիվ նամակագրական կապ պահպանեք անհրաժեշտ մարդկանց հետ: Մտածեք նոր բարձունքի մասին, որը պատրաստվում եք նվաճել: Լավ ժամանակահատված է նախապատրաստական միջոցառումների համար: Նորամուծություններ կատարեք տան ինտերիերի մեջ, ստեղծեք հարմարավետություն:

Աղեղնավոր

Սրվել է ձեր ընկալունակությունը, դրա հետ մեկտեղ շատ բաներ ձեզ ուղղակի դուր չեն գալիս: Զբաղվեք տարբեր գործերով, էներգիան բավարարում է անգամ միայնակ վերանորոգում ձեռնարկելու համար: Կլինեն ընկերների հետ հանդիպելու նորանոր առիթներ, նոր մոտեցումներ հին իրողությունների նկատմամբ: Այնուամենայնիվ, տպավորությունների փոխատեղումն ու իրադարձությունների արագացված տեմպը կարող է նյարդային լարվածություն առաջացնել ձեզ մոտ:

Այծեղջյուր

Երկար ժամանակ մի մնացեք մեկ թեմայի շրջանակներում կամ մի տարվեք կոնկրետ իրողությամբ, որի արդյունքը ձեզ այսպես թե այնպես դուր չի գալիս: Մասնագիտական ոլորտում բացվել են նոր հնարավորություններ, պահանջվում է արագ ռեակցիա լավ հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար: Կոլեկտիվում փոխազդեցության հետ կապված բարդություններ կան: Գնահատեք այն մարդկանց աջակցությունը, ովքեր աշխատում են ձեզ հետ:

Ջրհոս

Դուք պատրաստ եք ձեզ վրա մեծ պատասխանատվություն կրել, ու շրջապատի մարդիկ դա հասկանում են: Ձեր ունակություններն ու գիտելիքները կարող են հարմար հիմքեր գտնել, ու հնարավոր է` մոտ ժամանակներս պարծենաք նոր նպատակներով: Մի թողեք, որ զգացմունքները ամեն տեղ ու ամեն ինչում գերակշռեն կամ ղեկավարեն ձեր գործողությունները, նախադիտողականություն ցուցաբերեք, ինչպես նաև պրոգրեսիվ մոտեցում բարդ հարցերի լուծման նկատմամբ: Հեռատեսությունը այսօր պետք է դառնա ձեր հիմնական որակը:

Ձկներ

Դուք լավ հնարավորություն եք ստացել գործընկերային հարաբերությունները զարգացնելու ու նոր ուղենիշներ գծագրելու համար: Կարող եք համարձակորեն աչքի տակ վերցնել ճամփորդության մեկնելու հեռանկարը: Կտրուկ անցում է հնարավոր դեպի ուսման ոլորտ, եթե դուք ցանկանում եք վեր բարձրանալ մասնագիտական աստիճաններով կամ էլ վաստակել ավելին: Աշխատեք այսօր մեծ ուշադրություն ու ժամանակ տրամադրել անձնական գործերին ու հետաքրքրություններին: Ուժերը վերականգնելու համար լավ կլինի մենության տրվեք: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ, դեղամիջոցների ընդունմանը հակադրեք առողջ կենսակերպը, ֆիզիական չափավոր աշխատանքը:
emedia.am