Վերջին ֆինանսական տարում ԱՄՆ զինված ուժերում սեռական բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումների քանակը ավելացել է 46%-ով: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ AP-ին հղումով, այս մասին հայտարարել է Պենտագոնը:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի հունիսը գրանցվել է ավելի քան 3.500 բողոք, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բողոքների թիվը կազմում էր մոտ 2.400: Այսպիսով՝ այս ֆինանսական տարում զորքերի բոլոր տեսակներում գրանցվել է նման բողոքների 46%-ի աճ:

Պենտագոնի ներկայացրած զեկույցի վերաբերյալ հանդիպումից մի քանի շաբաթ հետո ԱՄՆ Սենատը կքննարկի սեռական բռնությունների վերաբերյալ ռազմական արդարադատության ոլորտի օրինագծի փոփոխությունները:
 


Աղբյուր՝ www.tert.am