Խոյ

Օրը չի ենթադրում բազմազանություն, բայց հնարավոր է հակառակ միտումը` մեկ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը: Կարելի է հայտարարել սեփական գաղափարներից մեկի մասին կամ էլ քննել նախագծեր, որոնք արգելակվել են ձեզանից անկախ պատճառներից ելնելով, բայց դուք մեծ ցանկություն ունեք դրանց կյանքի կոչելու: Ազատ ժամանակ ընտրեք զբաղմունք, որը հնարավորություն կտա թուլանալ ու կարգի բերել մտքերը:

Ցուլ

Օրը ստիպում է մի քիչ թուլացնել այն արագությունը, որով շարժվում եք այս կամ այն գործը կատարելիս: Մի փորձեք անուշադրության մատնել ուրիշների հետաքրքրությունները, համաձայնեցրեք պարտականությունները ու պլանները: Հաջողությունը այժմ մեծապես կախված է բեղմնավոր համագործակցությունից ու նոր կապերի ընդլայնումից: Ստանում եք անհրաժեշտ տեղեկություններ, հայտնվում են ընկերներ, որոնք մշտապես ձեզ աջակցել են:

Երկվորյակներ

Օրը կարող է խամրած թվալ գործերի առատության պատճառով: Այնուամենայնիվ, կարիք կա աշխատել ավելին, քան երբևէ, որպեզի ձեր սիրելի զբաղմունքի համար հետագա օրերին ավելի շատ ժամանակ հատկացնեք: Այսօր կարող եք կատարել ռացիոնալիստական օգտակար հանձարարականներ, իսկ կենցաղում ավելին` մի քանի գործ կկատարեք միանգամից:

Խեցգետին

Գաղափարները ու ցանկությունները նյութականանում են` նվազեցնելով զգայական բաղադրիչը ու մեծացնելով աշխատունակությունը: Շտապեք օգտվել դրանից: Ձեր ստեղծագործական ունակությունները այժմ բարձունքի վրա են, չնայած որ մեծ է հավանականությունը, որ առաջընթաց ոչ մի գաղափարի համար չկարողանաք ապահովել: Շրջապատից առանձնակի ուշադրություն մի ակնկալեք, զբաղվեք նրանով, ինչ իսկապես կարևոր է ձեզ համար:

Առյուծ

Չնայած զգայական ոլորտի կայունացմանը ու ինքնազգացողության մասնակի վատթարացմանը` անհրաժեշտ է ուշի-ուշով հետևել փոփոխությունների ընթացքին ու գործերը համահավասարեցնելու բոլոր հնարավորություններին: Օրը կխորհրդանշվի նոր տեղեկատվության ստացմամբ, առաջարկների, բեռնվածության աճով: Այժմ խիստ կարևոր է ոչինչ բաց չթողնել ու ամրապնդել սեփական դիրքերը:

Կույս

Կողմնորոշվեք դեպի պրակտիկ հարցերը, խորհրդատվությունը, գործնական գրականության հետ աշխատանքը: Շրջապատը ձեզանից սպասում է գերհամառություն ու ամրություն: Եթե դուք հետաքրքրված եք ինչ-որ բանի հասնելու հարցում, ապա ընթացքի մեջ դրեք բոլոր փաստարկները ու աշխատեք գործի չդնել զգացմունքները: Որոշ իրողություններ դուք կհասկանաք ավելի շուտ, քան դրանք կնյութականան:

Կշեռք

Զգացմունքները, ապրումները ու տպավորությունները ուղղված են ներս: Կարող է դիտվել նեղ շրջանակներում մեկուսանանալու ցանկություն: Օրը տրամադրում է միատոն աշխատանքի, նաև` հարաբերությունների միայն ըստ խնդրո առարկայի ու բանակցություններ միայն նրանց հետ, ում դուք լավ եք ճանաչում: Վերադառնում են հին պլանները, գաղափարները, մտքերը, օպտիմալ պայմաններ են ստեղծվում ինչ-ինչ բաներ կյանքի կոչելու համար:

Կարիճ

Իրադարձությունները, որոնք ձեզ համար լրիվ անսպասելի են, հնարավորություն են տալիս ավելի ստեղծագործաբար մոտենալ այն ամենին, ինչ դուք ենթագիտակցորեն հետ եք մղում կամ անտեսում եք: Դուք կարող եք հրաժարվել հարաբերությունների սովորական սխեմայից կամ էլ գտնել լրիվ նոր զբաղմունք ու աշխատանքային հետաքրքրություն: Ներաշխարհի վիճակը կարող է ազդել տրամադրության հուզականության վրա ու շատերի համար անհասկանալի մնալ:

Աղեղնավոր

Հատուկ պլաններ ու գործեր լավ կլինի այսօր չծավալեք: Հնարավոր են արգելակումներ, կողմնորոշիչների փոխատեղում, ինչ-որ բան հետաձգելու անհրաժեշտություն: Աշխատեք մենության մեջ: Եթե ինչ-որ մեկը ձեզ նյարդայնացնում է, իրավիճակը կարող է վերաճել կոնֆլիկտի: Լավ կլինի միանգամից գնահատեք իրողությունները ու դրանց հնարավոր հետևանքները:

Այծեղջյուր

Այս օրը կշարունակի նախորդ օրվա զարգացումների պլանը: Կանգ մի առեք, եթե սկսել եք զարգացնել որևէ թեմա: Ժամանակ անցկացրեք նրանց հետ, ում հետ համատեղ հետաքրքրություններ ունեք: Գոնե այսօր հստակեցրեք ձեր միտումները, ու որ ավելի կարևոր է` ամեն ինչ ինքնահոսի մի թողեք: Օրվա առաջին կեսին հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ, զգայական բանավեճեր: Դրական զարգացման դեպքում հնարավոր է նոր պլանների իրագործում, բացասականի դեպքում` վիրավորանք, հավակնություններ:

Ջրհոս

Բարենպաստ օր է կոնկրետ, նյութական գործերի համար: Մտածեք այն ամենի մասին, ինչ հարմար է անհատական գործերի համար: Նոր բան չի կարելի սկսել, զբաղվեք ընթացիկ բաներով, մի ծանրաբեռնեք օրգանիզմը ու կարգուկանոնի բերեք ամեն տեղ, ուր անհրաժեշտ է կարգի բերել: Նախօրոք պլանավորեք ձեր ազատ ժամանակը: Առողջությունը այժմ պահանջում է նորմալ տոնուսի ապահովում:

Ձկներ

Ձեզ սպասվում է հարթ, հանգիստ օր` լի մանր գործերով ու մարդկանցով: Մեծ բաների այժմ չարժե ձգտել: Նոր գործերի ու պլանների կատարումը թողեք ավելի լավ ժամանակի համար: Ներկա պահին դրանք անհրաժեշտ աջակցություն չեն ստանա: Օրվա ընթացքում կարող են լինել հանդիպումներ հետաքրքիր ու օգտակար մարդկանց հետ: Շատ բաներ այս պահին պարզ են դառնում առանց լրացուցիչ ջանք գործադրելու:
emedia.am