Թաթարստանի Հանրապետությունում քրեական գործ են հարուցել 30-ամյա Արթուր Սահապովի եւ 37-ամյա Եվգենի Մորյաշովի նկատմամբ, որոնք խմբակային բռնաբարության մեջ են կասկածվում։

Երիտասարդ տղամարդը, ճանապարհից ուղեւորուհի վերցնելով, նրան տեղ չի հասցրել եւ երկու օր աղջկա նկատմամբ ոտնձգություններ է կատարել։

Քննության տվյալով՝ նոյեմբերի 7-ի առավոտյան Կազանում 25-ամյա բնակչուհին կանգնեցրել է  հանդիպած մեքենան եւ վարորդին խնդրել իրեն տուն հասցնել։ Սակայն վարորդ Արթուր Սահապովը եւ մեքենայում գտնվող ուղեւորը աղջկան բռնությամբ տարել են Լաիշեւոյի շրջան, որտեղ առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ։ Տուժածը մերժել է, ինչից հետո կասկածյալները նրան տարել են Եվգենի Մորյաշովի բնակարան, որը գտնվում էր Լաիշեւո քաղաքում, հայտնում է «ԵվրոՍՄԻ-ն»։

Սահապովը բռնաբարել էր կնոջը եւ ընկերոջ հետ հեռացել՝ զոհին թողնելով Մորյաշեւի բնակարանում: Տղամարդը տանն ընկերների հետ ալկոհոլային խմիչքներ էր օգտագործել: Հարբած վիճակում սպառնալով աղջկան՝ հրացանի փողով բռնաբարել էր նրան:

Հաջորդ օրը խմբակային բռնաբարության զոհին հաջողվել էր բնակարանի տիրոջը համոզել, որ իրեն թույլ տա տաքսի կանչել եւ տուն վերադառնալ: Իմանալով իր գտնվելու վայրի հասցեն՝ կինը զանգահարել էր հարազատներին: Նրանք ոստիկանություն էին հայտնել եւ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ եկել հանցագործության վայր: Կասկածյալներն իրենց մեղքը չեն ընդունում: Նրանց նկատմամբ խափանման միջոց է սահմանվել կալանքը: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:


Աղբյուր՝ news.am