ԱՄՆ-ում շատ աղջիկներ սեռական հասունացման շրջան են մտնում շատ ավելի վաղ` նախորդ սերունդների համեմատ, և ճարպակալումը նման փոփոխությունների հիմնական պատճառներից մեկն է: Այս մասին հաղորդում է Live Science-ը՝ վկայակոչելով բժիշ Ֆրենկ Բիրոյին՝ Ցինցինատիի մանկական հիվանդանոցից: Նա անալիզի է ենթարկել 6-8 տարեկան ավելի քան 1200 աղջիկների: Սեռական հասունացման սկիզբը բնութագրվել է կրծքի մեծացմամբ:

Սպիտակամորթ աղջիկները սեռական հասունացման են հասել 9.7 տարեկանում, աֆրոամերիկացիները՝ 8.8 տարեկանում, լատինաամերիկացիները՝ 9.3, իսկ ասիացիները՝ 9.7: Ընդ որում` որքան մեծ է եղել մարմնի զանգվածը, աղջիկն այդքան արագ է սեռական հասունացման փուլ մտել:

Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ կասկածում են, որ կրծքի մեծացումը կարող է վկայել դաշտանային ցիկլի վաղ սկսվելու մասին, ինչը սեռական հասունացման հիմնական ցուցիչն է: Բացի ճարպակալումից, վաղ սեռական հասունացմանը հանգեցնում է նստակյաց կենսակերպը, քիչ քանակությամբ բանջարեղեն, մրգեր օգտագործելը, մսի և կաթնամթերքի ակտիվ օգտագործումը:
Աղբյուր՝ www.1in.am