Սև այրի անվանում են նրանց, ովքեր տրվում են ոչնչացնելու համար: Նրանք սերիական մարդասպաններ կանայք են: Բնության մեջ այս կանայք ունեն իրենց նախատիպը. դրանք համանուն էգ սարդերն են:
Սև այրին գոյություն ունեցող ամենաթունավոր սարդերից մեկն է: Նրա խայթոցը 5-7 օրվա ընթացքում սպանում է մարդուն: Զուգավորումից անմիջապես հետո այս տեսակի էգ սարդերը, որոնք 2-4 անգամ ավելի մեծ են, քան արուները, սպանում և ուտում են արուներին:
«Կանայք, որոնք սպանում են» գրքի հեղինակ Քերոլ Դեվիսը վստահեցնում է, որ

Սև այրին ունի հետևյալ առանձնահատկությունները.

սեռը- իգական
զոհերը- ամուսինները, սիրեկանները, ընտանիքի անդամները, և առհասարակ մարդիկ, ում հետ նրանք մտերմիկ հարաբերություն են ունենում
սպանության նախընտրելի գործիքը-
թույն, հաճախ կիրառում են նաև դեղահաբեր, որոնք ի զորու են բնական մահի պատրանք ստեղծել
Հիմնական նպատակը-
փող

Մարիա Բերգեր. Կյանք՝ սեքսի դիմաց
Մարիա Բերգեր, նա ինքը՝ Լուիզա Մոնրո, Իրմա Կոխ, Մարիա ֆոն Շտեֆենբերգ, Էլզա Գրյուն և այլն, և այլն: Տասնյակ անուններով և դեմքերով այս լեսբուհին, կամ բիսեքսուալը(անհրաժեշտության պարագայում չէր վարանում հայտնվել օգտակար տղամարդու անկողնում), լինելով խորհրդային գիտաշխատողների միակ դուստրը, տարիներ շարունակ որոնվում էր Ինտերպոլի, ՀՖԲ-ի, ԿԳԲ-ի և մի շարք այլ ոչ պակաս նման հեղինակավոր կառույցների կողմից` ահաբեկչական կազմակերպություններ ղեկավարելու, սպանությունների և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով: Նրա սիրեկանների ցանկում էր ոչ ավել, ոչ պակաս Պաբլո Էսկոբարը: Թեպետ շատ տղամարդկանց է այս գեղեցկուհին խելքամաղ արել, բայց տանջվել ու տառապել է միայն կանանց սիրո պակասից….

Ինչպես դարձավ լեսբուհի
Ի տարբերություն Բելլի, ով աղքատ ընտանիքում 8-րդ երեխան էր, Մարիան հարուստ և մտավորական ծնողների միակ զավակն էր: Հայրը` Ալեքսանդր Բերգերը, գիտությունների դոկտոր էր, մայրը` համալասարանում դասավանդում էր անգլերեն և ֆրանսերեն: Մոխրագույն աչքերով սևահեր գեղեցկուհին ուներ երաժշտական տաղանդ և ծնողները այն զարգացնելու համար ջանք ու եռանդ չէին խնայում: Ամեն ինչ, կարծես թե, հիանալի էր ընթանում, Մարիան ճակատագրի սիրելին էր….բայց, երբ 14 տարեկան էր, ծնողները զոհ դարձան մի ավտոպատահարի ու ամեն ինչ գլխիվայր շրջվեց:
Որբ մնացած զարմուհու խնամակալությունը ստանձնեց մորաքույրը` 28-ամյա Կլարան, ով բոհեմական կյանք էր վարում և հայտնի լեսբուհի էր: Ինչպես հետագայում նրանց ծանոթներն են պատմում` նրանք գրեթե միանգամից սկսեցին քնել նույն անկողնում: Կլարան դեռահաս Մարիային իր հետ քարշ էր տալիս արիստոկրատիայի խնջույքներին, սովորեցնում սիգար ծխել և ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Երբ Մարիան արդեն 18 տարեկան էր, մորաքույրը` ինչ-որ հաշվարկներից ելնելով ստիպված էր մեկնել հայրենիք` Իսրայել և ամուսնանալ: Կասկած չկար որ սիրուհի բարեկամուհիները միասին են մեկնելու….Այնտեղ սակայն, չկարողանալով կատարել մորաքրոջ խնդրանքը` երեքով կիսել ամուսնական առագաստը, Մարիան դարձավ սիրուհու ամուսնու աչքի փուշն ու վերջինիս միջնորդությամբ Մարիային տարան բանակ: Այնտեղ Մարիան կարողացավ գայթակղել մի երիտասարդի, ում միջոցով կեղծ փաստաթղթեր ձեռք բերեց ֆրանսուհու անվամբ ու մեկնեց Փարիզ:Փարիզում նախ փորձեց ռեստորաններից մեկում աման լվացող աշխատել, ապա փողի համար մտավ անկողին՝ փարիզյան բոհեմի ներկայացուցիչների հետ, ապա հանդիպեց իր երկրորդ սիրուն՝ դերասանուհի Աննա Գրոյին.այս անգամ նա երկար չմտածեց և մտավ Աննայի ու նրա ամուսնու անկողինը…Շատ չանցած Մարիան նրանց էլ լքեց, դարձավ տեղի ձախ ծայրահեղական ահաբեկչական կազմակերպության անդամ, իսկ շատ շուտով նաև՝դրա լիդերներից մեկը:

Առաջին սեքս տղամարդու հետ, առաջին զոհ
Մինչ Իսրայել մեկնելը Մարիան որոշեց այցելել և հրաժեշտ տալ իր դիմանկարն արած նկարիչ Տոֆիկ Բայրամովին: Կնամոլ Բայրամովը հասկանալով, որ Մարիայի հետ սեռական հարաբերություն ունենալու վերջին շանսն է, դեղահաբով քնեցնում է նրան ու բռնաբարում: Արթնանալով ու տեսնելով ինչ է եղել, Մարիան լոգարանից գտնում է ածելի ու կտրում Բայրամովի պարանոցը: Թեպետ նրա մեղքը շատ արագ հաստատվեց, բայց փոքրիկ մարդասպանն արդեն Իսրայելում էր, իսկ այդ ժամանակ Իսրայելի և ԽՍՀՄ-ի միջև չկար հանցագորրծների փոխանակման համաձայնություն:

Սև այրու կարիերայի սկիզբը
Մարիա Բերգերի կենսագիրները նրա «կարիերայի սկիզբ» են համարում «հանուն հեղափոխության» իրականցաված մի բանկի անհաջող թալանը: Ոստիկանությունն եկել ու շրջափակել էր բանկը: Բոլոր ահաբեկիչներից և գերիներից այդ ժամանակ միայն նրան հաջողվեց փրկվել: Բանկի երիտասրադ աշխատակցին կարողացել գայթակղել ու համոզել օգնել իրեն գաղտնի ելք գտնել: Երբ արդեն ապահով էր ու փրկված. աշխատակիցը ցույց էր տվել նրան գաղտնի կոյուղային լյուկը, Մարիան չհապաղեց կրակել ու սպանել իր փրկչին:
Ոստիկանությունը շոկի մեջ էր, երբ դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ այդ աշխատակիցը մահից անմիջապես առաջ սեռական ակտ է ունեցել:
Հետո ոստիկանությունը շատ փնտրեց Բերգերին, բայց՝ զուր. նա ոտնատակ տվեց ողջ եվրոպան: Բուրժազիայի ներկայացուցիչների արյունը գետերով էր հոսում… Մյունխեն, Միլան, Ամստերդամ, Ստոկհոլմ…Ամեն երկրում մի անուն, կերպարանափոխություններ…բայց միշտ գեղեցիկ ու գրավիչ: Բարսելոնայում Մարիան միացավ հանրահայտ "ЭТА" ահաբեկչական խմբավորմանը: Իսպանիայի ահաբեկչության դեմ պայքարի Ազգային բյուրոյի
փոխնախագահի սպանություն, ամերիկացի դիվանագետ Գորդոն Ջեկոբսի առևանգում, պայթյուններ՝ Իսպանիայի զինված ուժերում-ահա Մարիայի ծառայողական սխրանքների ոչ ամբողջական ցանկը:
Հարկ է նշել, որ այս ամենից հետո Մարիան դարձել էր հեղինակություն՝ եվրոպական արմատական կուսակցությունների մոտ և թիրախ՝ բազում երկրների հատուկ ծառայությունների համար:Նրա համար գլխագին էր նշանակվել 100 հազար դոլար: Մարիան լքեց Եվրոպան:


Բարև Նիկարագուա քեզ հյուր է եկել Մարիան՝ Կլաուդիա Ռամիրես անվամբ՝
հեղափոխության համար մարտնչելու առաջադրանքով:

Նա անձամբ է մասնակցում դիկտատոր Սամոսի լիկվիդացիմանը:Հեղափոխությունը հաղթում է: Մարիային բարձր պաշտոններ են առաջարկում, նա հրաժարվում է Նիկարագուայում սենյորիտա Ռամիրեսն ամենուր հայտնվում էր էր հնդկուհի Լոլայի հետ, որն էլ փախնելով իր լեսբուհի հովանավորի մոտից հատուկ ծառայության աշխատակիցներից բացեց գաղտնիքներ ու դրեց Մարիայի հետքի վրա: Մարիան հեռացավ Կոլումբիա: Այստեղ էլ տեղի է ունենում 2 լեգենդի հանդիպում:

Հանդիպում են Մարիան ու նարկոբարոն Պաբլո Էսկոբարը:
Էսկոբարի առաջարկով, Մարիան դառնում է նրա անձնական ներկայացուցիչը: Մարիայի կայնքն ու գործը ուսումնասիրողներն ու լրագրողները պնդում են՝ նրանք նաև սիրեկաններ էին: 4 տարի Մարիան թմրյունեթերի բիզնեսով զբաղվեց՝ հասցնելով դրանք ԱՄՆ:
Նրա հեռանալուց հետո միշտ ինչ-որ մի թիթեռնիկ ձեռք էր բերում շքեղ ավտոմեքենա
Մարիայի համար իսկական որս էր սկսվել: Նրան փնտրում էին բոլորն ու ամենուր:
Նա անընդհատ փոփոխում էր մազերի գույնը, շուրթերի ու այտոսկրերի ձևը, շարժուձևը, խոսում էր տարբեր ակցենտներով ու հատուկ ծառայության աշխատակիցները նրա հետքի վրա կարողանում էին դուրս գալ ի շնորհիվ 2 բանի. առաջին, որտեղ որ նա հայտնվում էր ու լինում էին սպանություններ, սպանվողների մեջ միշտ լինում էր մի հիմար կնամոլ և երկրորդ՝ միշտ ինչ-որ մի թիթիեռնիկ՝ վարդագույններից, ձեռք էր բերում նոր ու շքեղ ավտոմեքենա: Մարիային միշտ հաջողվում էր ժամ առաջ շուտ հեռանալ այնտեղից, որտեղ իրեն պիտի սկսեին փնտրել:

                                 

Վերջին հանգրվան, վերջին սեքս

Մի անգամ Մարիան սայթաքեց ու հայտնվեց հատուկ ծառայության գործակալի ձեռքերում: Մելվիլ Սթորմը միանգամից սիրահարվեց, որոշեց Մարիային չհանձնել արդարադատությանն ու առաջարկեց ՝ աշխատել իրենց համար: Վերջինս բնականաբար համաձայնվեց ու դարձավ երկակի գործակալ: Իրականում այդ Մելվիլն էր «աշխատում»Մարիայի համար, որովհետև անկողնում բացահայտում էր բոլոր գաղտնիքները, Մարիան էլ դրանք փոխանցում էր Էսկոբարին: Էսկոբարի շրջապատում կար մեկը՝ Դոն անունով, ում վրա Մարիայի դյութանքները ոչ մի կերպ չէին ազդում: Մի անգամ նա գողանում է Մարիան և մահվան սպառանալիքով ստիպում բացահայտել բոլոր այն ՖԲՐ-ի գործակալների անունները, ովքեր աշխատում են Էսկոբարի դեմ: Մարիան հանդիպում է խնդրում իր սիրելիի հետ՝ միայն այդ կերպ նա կարող էր հայթայթել անհրաժեշտ ինֆորմացիան: Անկողնում սիրային էյֆորիայի անդդիմադրելի ուժի տակ Մելվիլը տալիս է նրանց անունները…Ցավոք, այդ գործակալների թվում էր նաև Դոնի հարազատ եղբայրը:
Մարիային և Մելվիլին բաց են թողնում՝ «մնալով ընկերներ», սակայն ճանապարհին, անհասկանալի պատճառներով նրանց «Օպել»մեքենայի արգելակները հրաժարվում են աշխատել ու Մարիան սիրելիի հետ ընկնում է անդունդը:
Հետագայում Պաբլո Էսկոբարը հաշվեհարդեր է տեսնում և Դոնի, և նրա եղբոր հետ:
Ահա այսպես էլ ընդհատվում է սուպեր կին, Սև այրի Մարիա Բերգերի կյանքն ու գործունեությունը:

Հ.Գ. Բելլի և Մարիայի կենսագրությունների մեջ կա մի ընդհանուր գիծ՝ երկուսն էլ 18 տարեկանում դեմ առ դեմ միայնակ ու անօգնական բախվել են դաժան փորձության և անզոր են եղել որևէ բան փոխել…
Մարդուն երբեք մի նեղացրեք. գուցե Ձեր բախտը չբերի և Դուք նրա մեջ ոչ թե Բեթհովեն սպանեք, այլ քնած Սև այրի արթնացնեք:

Նախորդիվ` Սև գիշերների մահվան բիզնես. սեքս՝ կյանքի գնով
 

 


Աղբյուր՝ www.panorama.am