-Այո´, այս տարի մեկնել եմ Ռուսաստան Կրասնոդար մենահամերգի, այնուհետև հրավեր ստացա մասնակցելու Կոստա Բլանկայի ամենամյա նորաձևության շաբաթին, գալա-համերգին մի քանի երգ կատարեցի, այդ թվում նաև իսպանական երգեր:

Ինչ վերաբերվում է երկրպագուներիս, ապա ասեմ, որ այս տարի արդեն հասցրել եմ բազում անակնկալներ մատուցել նոր ձայնասկավառակի, տեսահոլովակների, և, իհարկե, մենահամերգի տեսքով, սակայն դեռ շատ մտքեր կան, որ պիտի իրականցնեմ մինչ տարվա վերջ:

-Կայացավ Ձեր նոր՝ «Սիրտը իմ» երգի պրեմիերան, կա՞ ինչ-որ բան, որով այս երգն առավել կարևորո՞ւմ եք ու առանձնացնում մնացած Ձեր երգերից:

-Կարծում եմ ցանկացած երգչի համար իր յուրաքանչյուր երգը յուրովի թանկ է, և առանձնացնել մեկը մյուսից ավելի քան բարդ է, իմ պարագայում հաստատ այդպես է:
-Լիլու´, Ձեզ գոհացնում և բավարարո՞ւմ է այն, ինչ Դուք անումեք՝որպես երգչուհի:

-Եթե արտիստը նոր երգեր է թողարկում, պարբերաբար տեսահոլովակներ է նկարահանում և չի դադարում ելույթ ունենալ բեմերում միանշանակ նրան գոհացնում և բավարարում է այն, ինչ նա անում է:

-«Սիրտը իմ» երգում ասվում է՝ «քեզ համար ողջ աշխարհն ուրացել եմ», հանարավո՞ր է՝ հանուն ինչ-որ մեկի սիրո իսկապես «ուրանաք» ողջ աշխարհին ու ինքներդ Ձեզ:

-Նախ ասեմ, որ հիմնականում մենք կատարողներս, երգում ենք երգեր, որոնց բառերը գեղեցիկ ու հետաքրքիր են լինում մեզ համար, բայց դա չի նշանակում, որ ինչ երգում ենք դա մեր կյանքի մասին է, այնուամենայնիվ, երբ նման մեծ սեր ապրեմ, խոստանում եմ Ձեզ տեղյակ պահել այդ մասին:
-Ասում են՝ կինն իրեն ամենագեղեցիկն է զգում երբ սիրում է ու սիրված է, ունեցե՞լ եք նման զգացողություն, նկատի ունեմ՝ Դուք էլ եք նման պահերի Ձեզ զգո՞ւմ ամենագեղեցիկն աշխարհում, թե՞ սերը կապ չունի այդ զգացողության հետ:

-Կինը պետք է կարողանա գեղեցիկ լինել ցանկացած պարագայում, անկախ նրանից սիրում է, սիրված է, թե տառապում է դժբախտ սիրուց: Բոլոր կանանց մաղթում եմ, որպեսզի գտնեն իրենց կյանքի միակին և վայել են այն գեղեցիկ զգացմունքը, որ կոչվում է սեր:

-Լիլուն այժմ սիրո՞ւմ է:

-Ո´չ:

-Մինչ օրս Ձեզ համար ի՞նչ բացահայտումներ եք արել տղամարդկանց հետ շփվելիս, օրինակ՝ նրանց ի՞նչն է ամենաշուտը հունից հանում, ի՞նչ թեմաներով չպետք է խոսել նրանց հետ:

-Կարծում եմ՝տղամարդիկ շատ տարբեր են և նրանցից ամեն մեկի հետ առավելագույն տարբեր հարցերի շուրջ կարելի է խոսել, նույնն էլ ունից հանելու հետ կապված. մի տղամարդուն կարող է հունից հանել մի բան, ինչը հանգիստ կարող է ընդունել մեկ ուրիշ տղամարդ:
Ladynews.am-ի հյուրասրահում է երգչուհի Լիլուն:
Ladynews.am