Ունեմ երկու խնդիր՝ առաջին, որ սեռական ակտի տևողությունն է կարճ, և երկրորդ, որ ինձ մոտ անդրդվելիության շրջանը տևում է մոտ մեկ ժամ: Խնդրում եմ ասացեք, թե ինչ պետք է անել այդ երկու խնդիրները լուծելու համար:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Առաջին խնդիրը կարող է պայմանավորված լինել տևական ժամանակ սեռական ակտիվություն չունենալու կամ ոչ ռեգուլյար սեռական կյանք ունենալու հետ, և որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի սեռական համակարգը ֆունկցիոնալ առումով հաստատվի և կարգավորվի, իսկ հետո միայն, եթե պահպանվի վաղաժամ սերմնաժայթքումը, ապա հարկ կլինի իրականացնել հատուկ բուժման կուրս ՝ վաղաժամ սերմնաժայթքման համար: Անդրդվելիության շրջանի տևողությունը պայմանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպից (ուժեղ, միջին, թույլ), ինչը պետք է գնահատի մասնագետը (հնարավոր է, որ անդրդվելիության շրջանի այդ տևողությունը համապատասխանում է Ձեր սեռական կոնստիտուցիայի տիպին), և եթե գտնվի անհամապատասխանություն, ապա նոր միայն կորոշվի բուժման անհրաժեշտությունը և մեթոդիկան:
Սևադա Հակոբյանblognews.am