Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում չորս անձի մեղադրում են ծանր ու անմարդկային հանցանքի մեջ: Նրանց թվում ծագումով երկու հայեր կան: Հանցագործները առեւանգել են թմրաբուժական դիսպանսերի տնօրենին ու նրան տանջանքների են ենթարկել: Մասնավորապես, հանցագործները կտրել են նրա սեռական օրգանները: Այդ մասին հաղորդում է AEST:

Ձերբակալվածների թվում ծագումով երկու հայ կա: Նրանցիղ մեկը՝ Ռայան Գեւորգյանը 34 տարեկան, մյուսը 33-ամյա Նաոմի Գեւորգյանն է: Այսօր երկու հանցագործներին արդեն ձերբակալել են Ֆրեզնո քաղաքի իրավապահ մարմինները: Ռայան ու Նաոմի Գեւորգյաններին, ինչպես նաեւ նրանց հանցակիցներին մարդու առեւանգման մեղադրանք է ներկայացվել:


Աղբյուր՝ news.am