Խոյ

Օրվա նշանաբանը՝ շփվել, շփվել ու նորից շփվել: Ցանկացած առիթով կարող են ծագել գժտություններ, ու կարծիքների համաձայնեցնումը գրեթե հնարավոր չի լինի: Եթե որևէ գործով ձեզ չզբաղեցնեք, ձանձրույթից կմեռնեք: Կանայք տրամադրված կլինեն բավականին քննադատողական ու պահանջատեր, բայց կարող են նաև չիմանալ, թե ինչ են հատկապես ուզում: Փորձեք կարգի բերել այնտեղ, որտեղ քաոս է տիրում: Երեկոն կլինի առավել հանգիստ ու ամենևին հարմար չէ աղմկոտ միջոցառումների համար:

Ցուլ

Նյութական հարցերը կարող են առաջացնել լուրջ ապրումներ, որոնք սահմանակից կլինեն սթրեսսի հետ: Սիրելիի կամ գործընկերոջ հետ զրույցը հնարավոր է մեղմի պահի սրությունը, իսկ վաղը իրավիճակը այնքան էլ վատ չի թվա: Հնարավոր են անսպասելի գործուղումներ, տարատեսակ այցելություններ, ակտիվ թղթակցություն: Գնումներ անելու գայթակղությանը ավելի լավ կլինի դիմադրել, հակառակ դեպքում ձեր տանը կհայտնվի մի իր, որի հետ չեք էլ իմանա ինչ անել:

Երկվորյակներ

Այսօր դուք պետք է բավարար չափով ներառվեք աշխատանքային պրոցեսի մեջ: Ստիպված կլինեք զբաղվել մի քանի գործով միաժամանակ: Հնարավոր են նոր հանձնարարություններ ու հոգսեր, որոնք կստիպեն ձեզ շատ քայլել, խոսել, զանգել, բանակցել: Աշխատեք ամեն ինչ ավարտուն տեսքի բերել: Առօրյա իրողություններից ձեր շրջապատում ինչ-որ բացասական մթնոլորտ է ձևավորվել: Աշխատեք բոլոր կոնֆլիկտները մարել մինչ դրանց բորբոքվելը:

Խեցգետին

Օրը կընթանա սովորական հունով, կլինի լրացուցիչ աշխատանք, բայց նա, ում սրտին մոտ է շփումը, կլինեն վառ ու անմոռանալի տպավորություններ: Շատ ստիպված կլինեք շարժվել, կատարել այլոց գործը ձեր հանձնարարությունների փոխարեն: Ստուգեք նախօրոք ավարտած գործերը, ոչինչ առանց դետալները հաշվի առնելու ամբողջական մի համարեք: Ցանկալի կլինի խուսափեք անախորժ ու կոնֆլիկտներին տրամադրված մարդկանց հետ, բայց լիովին հնարավոր է, որ հանդիպեք նրան, ով կտա շատ հարցերի պատասխաներ:

Առյուծ

Օրվա ընթացքում աշխատեք պահպանել հանգստություն ու հետևեք բոլոր կանոնների կիրառությանը: Կլինի շատ աղմուկ ու քաոս, բայց հնարավոր է, որ առաջ տանեք այն գործերը, որոնք կապված են տեղեկատվության փոխանակման, ծառայությունների մատուցման հետ: Կոլեկտիվում աճում է մրցակցությունը: Աշխատեք ոչ մեկի հետ չկիսվել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությամբ ու սեփական պլաններով: Ընկերները կարող են մեծ դեր խաղալ այն փոփոխությունների մեջ, որոնք ձեզ համար են նախատեսված:

Կույս

Պրակտիկ հարցերը պետք է առաջնային լինեն: Մտածեք, թե ինչով կարող եք բազմազանել ու լրացնել ձեր գործունեությունը: Առաջարկները, տեղեկատվության փոխանակումը կբացի նոր հեռանկարներ ապագայի համար: Օրվա երկրորդ կեսին կուժգնանա լարվածությունը, ու դուք պարտավոր եք խուսափել հնարավոր կոնֆլիկտներից: Անձնական հարաբերություններում կարևոր է յուրաքանչյուր մանրուք: Ինչ-որ աննշան բան կարող է արմատապես փոխել ձեր տրամադրությունը:

Կշեռք

Եթե պլանների ու մոտավոր մտադրություների հետ կապված անորոշություն կա, շտապեք ստուգել ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ: Մի ալարեք գնալ այնտեղ, որտեղ առկա են ձեր բոլոր հարցերի պատասխանները, ըստ որում՝ ամենահեշտ եղանակով: Ձեր շուրջ կարող է ավելի շատ քաոս լինել, քան մնացած աշխատակիցների, փորձեք ազատվել ավելորդ իրողություններից ու առարկաներից: Ուշադիր եղեք զգուշացումներին ու մանր կանխատեսումներին, որոնք կարող են իրականություն դառնալ:

Կարիճ

Փորձեք ճշտությամբ հաշվարկել ձեր ուժերն ու կատարած աշխատանքի ծավալը: Օրը էներգակիր է, ուժերի քանակը՝ մեծ, կարող եք շատ բան հասցնել անել: Հնարավոր է, որ ստիպված լինեք թողնել հին ու վերջ չունեցող գործերը ու ձեռնարկել լրիվ նոր պլաններ կամ էլ հաղթահարել հանկարծահաս խոչընդոտները: Զգոն եղեք ծախսերի հետ կապված հաշվարկներ իրականացնելիս: Ձեզ համար ավելի օգտակար կարող են լինել բարդ ու անհաղթահարելի իրավիճակները, որտեղ դուք կարող եք, նախ, սովորել նոր բաներ, հետո հաստատել ծանոթություններ, ստանալ տեղեկատվություն, որը պետք կգա հետագայում:

Աղեղնավոր

Չափավորեք ձեր սպասումները ու հանգիստ ռիթմով աշխատեք ավելի լավ արդյունքներ գրանցելու համար: Օրը հարմար է աշխատելու համար այնպիսի տեղեկատվության հետ, որը ճանաչողական բնույթ կկրի ու չի ձանձրացնի: Կարելի է անցկացնել հանդիպումներ, որոնք կօգնեն լուծել ընթացիկ հարցեր, նախապատրաստել թղթեր և այլն: Զգայական ֆոնը անկայուն է, ու եթե աշխատանքի բերումով ստիպված եք շատ աշխատել, ապա կենտրոնացեք հիմնական հարցերի վրա ու լրացուցիչ բեռնվածության օրգանիզմը մի ենթարկեք:

Այծեղջյուր

Փորձեք գործել ողջամտության սահմաններում, մի ենթարկվեք ամեն ինչ միանգամից փոփոխելու իմպուլսիվ ցանկությանը: Այն հարաբերությունները, որոնք ներկայումս ձևավորվում են խնդիրների պատճառով, ժամանակի ընթացքում կարող են անցնել հեռանկարային համագործակցության շարքը: Բոլոր գործերում ու արարքներում ողջամտությունը պետք է գերակայի զգացմունքների իշխանությանը: Պահպանեք առողջությունը ու ականջ դրեք նրա անառողջության բոլոր ազդակներին:

Ջրհոս

Դուք էներգիայով լեցուն եք, բացի այդ՝ վերելքներ նվաճելու մեծ ցանկություն ունեք, սակայն հակասական ցանկությունների ու հետաքրքրությունների պատճառով, որոնք տարբեր կողմեր են ձգում ձեր անհատականությունը, դուք գերլարում կզգաք ու ի վիճակի չեք լինի ամեն ինչ ավարտին հասցնել: Գլխավոր խորհուրդը չշտապելն է, դուք կարող եք շատ բան անել, եթե դրսևորեք ուղղամտություն ու ժամանակ առ ժամանակ լրջորեն մտածեք հեռանկարների մասին: Խուսափեք դատարկ խոսակցություններից ու մարդկանցից, ովքեր ոչ մի առաջնայնություն չեն ճանաչում:

Ձկներ

Այսօր կարիք կա կենտրոնանալու մանր գործերի ու հոգսերի վրա, որոնք չեն պահանջում լուրջ նախաձեռնողականություն: Թույլ մի տվեք, որ մարդիկ չափից շատ ազդեն ձեզ վրա կամ ձեր վրա գցեն իրենց պատասխանատվությունը: Աշխատեք մեկուսի՝ առանց ուրիշների դատարկաբանությունները լսելու: Հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն հին խոստումները: Փորձեք պահպանել հավասարակշռություն այն բանի միջև, թե ինչ եք տալիս ու ինչ եք ստանում մարդկանցից: Կարգավորեք նյութական հարցերը:
emedia.am