Սեքսը և ուտելիքը դարեր շարունակ հաճույք են պատճառել մարդուն: Պարզվում է` կարելի է այնպես անել, որ այդ երկուսն ուժեղացնեն միմյանց ազդեցությունը: Բնությունը բազմաթիվ համեղ բաներ է ստեղծել, որոնք մեծացնում են սեքսուալ ցանկությունը: Դրանք կոչվում են աֆրոդիզիակներ` ի պատիվ սիրո աստվածուհի Աֆրոդիտայի:
Այս հրաշագործ մթերքների գլխավոր հատկանիշները կայանում են նրանում, որ դրանք ստիպում են արյանն ավելի մեծ ուժեղ մղվել դեպի սեռական օրգանները, մեծացնում են դրանց զգայունակությունը, ազդում են գլխուղեղի, հոգեկան վիճակի և վարքի վրա, նպաստում են էրոտիկ ֆանտազիաների ծագմանը` մարդուն ավելի ազատ ու անկաշկանդ դարձնելով: Եվ սա դեռ ամենը չէ. բնական աֆրոդիզիակների ազդեցությունը տարածվում է նյարդային և էնդոկրին համակարգի վրա, դրանք շատ էֆեկտիվ են անզգայունության և իմպոտենցիայի ժամանակ և օրգանիզմից դուրս են մղում թունավոր նյութերը: Բացի այդ` դրանց ազդեցության տակ մարդու հոգեկանը ձերբազատվում է վախերից և բարդույթներից, և կարգավորվում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:
Ամենահամեղ բնական աֆրոդիզիակներն են`
Ելակ
Ելակում պարունակվող վիտամին B-ն և ֆոլաթթուն մեծացնում են սեռական ցանկությունը: Բացի այդ` ելակի կարմիր գույնն ավանդաբար համարվում է կրքի գույն:
Շոկոլադ
Ամենահայտնի աֆրոդիզիակներից մեկը պարունակում է ֆենիլալանին, որը մեծացնում է լիբիդոն:
Ցիտրուսներ
Նարինջը, գրեյպֆրուտը, մանդարինը, կիտրոնը նպաստում են բազմացման ֆունկցիայի պահպանմանը:
Ընկույզ
Ընկույզը մեծ քանակությամբ օգտակար հանքային նյութեր, ցինկ և վիտամին E է պարունակում, որոնք մեծ դեր են խաղում լիբիդոյի կազմավորման գործում:
Ավոկադո
Այս աֆրոդիզիակը լի է պոտենցիան մեծացնող մոնոյուղերով: Իզուր չեն ուրոլոգները խորհուրդ տալիս տղամարդկանց իրենց սննդակարգի մեջ ընդգրկել ավոկադոյից աղցաններ:
Ծովային մթերքներ
Բոլոր ծովային մթերքները մեծացնում են սեքսուալ ցանկությունը:
Համեմունքներ
Դարչինը, կոճապղպեղը, մեխակը, չիլի պղպեղը լավագույն աֆրոդիզիակներն են, որոնք մեծացնում են կիրքը:
BornToDie