Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ նույն ինքը լֆիկ Սամոն այսօր հերթական ցինիկ ու լկտի հայտարարությունն է  արել Ազգային ժողովում: Անդրադառնալով Փակ շուկայի շուրջ ստեղծված աղմուկին  Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել Նախախորհրադարանի անդամներին՝ իր Սիթի խանութների ցանցը անվճար գովոզդելու համար .  «Ես Նախախորհրադարանի անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սեֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր Սիթիների համար: Մենք գովազդին պետք ա մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք, քանի որ իրանք ձրի գովոզդ արեցին: Հիմա այդ 20 մլն-ը տալիս ենք լավ սովորող ուսանող երեխեքին»,-հայտարարել է Փակ շուկայի սեփականետեր լֆիկ Սամոն։

Ավելորդ է ասել, որ Լֆիկի կողմից ցուցավերվող  անբատավան կեցվածքը փորձ է ստորոցնելու քաղաքացիական հասարակությանն ու Փակ շուկային աղճատման համար պայքարող ակտիվիստներին: Սա պետության և օրենքի բացակայույան տրամաբանական շարունակությունն է, որը շատ ակնհատորեն դրսևորովեց Փակ շուկայի իրադարձությունների ժամանակ՝ սկզբից մինչև վերջ: Երբ ընդամենը մի մականունավոր պատգամավոր կարողացավ բացահայտորեն անտեսել օրենքը, երբ պետական երեք ներկայանալի կառույցներ ՝ Երևանի քաղաքապետարանը, մշակույթի ու քաաղքաշինության նախարարոթւյունները ուղղակի թևերը վեր պարզեցին ու հայտարարեցին, որ անզոր են պահել և տեր կանգնել իրենց իսկ արած հայտարարությանն ու իրականացնել սեփական գործառույթները, ինքնստինքյան ենթադրելի էր, որ Լֆիկը ավելի սանձարձակ է դառնալու:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ խոսում էր հասարակությանը համակած գաղջ մթնալորտի մասին ՝մեղադրելով մեզ՝ լրագրողներիս, որ չենք կարողանում դրական էմոցիաներ փոխոնցել հանրությանը:

Օրինակ՝ կենկրետ այս դեպքում Սամվել Ալեքսանյանը որոշել է բարեգործություն անել՝ 20 մլն հատկացնել ուսանողներին, իսկ սա արդեն դրական քայլ է : Բայց ոչ մի կերպ այս քայլը չի ասուցացվում, որպեսս բարեգործություն, եթե անգամ Լֆիկը 200 մլն էլ հատկացներ « լավ սովորող ուսանող երեխեքին», միևնույնն է  հնարավոր չէր լինի պատկերեցնել, որ նրա գենը օրերից մի օր, մուտացիայի ենթարկվելով, կդառնար Ռոքֆելերի նախատիպ: Ուղղակի հնարավոր չէ երևակայել, որ այն բիզնես էլիտան, որի ոսկե ներկայացուցիչը, ի պաշտպանություն սեփական գրպանի Երևանի կենտրոն ավանակներով պաշարող այդ մարդն է, իսկապես կարող է կրթվել ու փոխվել: Սամվել Ալքեսանյանը այդ 20 մլն-ը ուզում է «լավ սովորող ուսանող երեխեքին», որ նրանք ի՞նչ անեն՝ միանա՞ն Փակ շուկայի դիմաց պարող սովվալուկ կանա՞նց, թե նարնջագույն գլխարկով ավանակավորներին:

«Առանց կնոջս խորհուրդների ես այդպես էլ աղքատ կմնայի»,- մի առիթով ասել է Ջոն Ռոքֆելերը, ով մարդկության պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատերն է եղել և աշխարհին հայտնի է իր մեծ բարեգործություններով: Սամվել Ալեքսանյի բիզնեսում ևս իր կինը, եթե հավատանք հենց իրեն՝ Ալեքսանյնին,  մեծ տեղ ունի, անգամ իր  կենսական օրգանների վիրահատական ծախսերը տիկինն է  վճարում: Տեսնենս 20 մլնը «լավ սովորող ուսանող երեխեքին» տալու խորհուրդը լֆիկին ո՞վ է տվել, կի՞նը:

Դավիթ Մանուկյան

 

 

 


Աղբյուր՝ hayeli.am