Տեսություն 1. Համբույրի սեքսուալ իմաստը
Սիրային փաղաքշանքի ամենատարածված արտահայտությունը` էրոտիկ համբույրներն են, որոնք առաջացնում են սեռական գրգիռ: Երկարատև համբույրի ժամանակ մարդիկ հաճույք են ստանում, գրեթե սեքսին հավասար, քանի որ այդ ժամանակ արյան մեջ ազատ են արձակվում ադրենալինը և երջանկության հորմոն` էնդորֆինը: Այն բարձրացնում է տրամադրությունը, բարելավում ինքնազգացողությունը և օգնում հաղթահարել սթրեսը: Ի վերջո, սեքսը կարող է սկսվել համբույրից, բայց ոչ ամեն համբուրն է ավարտվում սեքսով:
Տեսություն 2. Համբույրի կենսաբանական իմաստը
Համբույրը միշտ էլ ընկալվում է երեք` հոտի, համի ու շոշափելու զգայարանների միջոցով: Մեծ նշանակություն ունի հոտառությունը, որովհետև քթով մենք ներշնչում ենք մաշկի բույրն ու բերանից եկող հոտը, որոնք մեզ տեղեկատվություն են հաղորդում այդ անձի մասին:
Բայց ամենակարևորը` համբույրի համն է, որը շատ բազմազան է և փոփոխական նույնիսկ միևնույն անձի մոտ:
Տեսություն 3. Համբույրի սոցիալական իմաստը
Տարբեր ազգերի մոտ ու տարբեր ժամանակներում վերաբերմունքը համբույրների նկատմամբ բավականին հակասական էր: Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի շատ ազգերի մոտ համբույրներ նույնիսկ գոյություն չունեին: Որոշ ազգեր համբույրներին վերաբերվում են որպես բոլորովին անպարկեշտ մի երևույթի, իսկ Արևելքի երկրներում համբույրը` այլասերող երևույթ է համարվում: Ֆիջիի կղզիներում չգիտեն, թե ինչ է համբույրը, և իրենց զգացմունքներն արտահայտելու համար սիրահարները սկսում են ֆսֆսալ և ակտիվորեն շնչել քթով, իսկ որոշ ցեղեր մինչ օրս էլ իրար քթերով են քսմսվում:
Համարվում է, որ համբույրը եկել է Եվրոպա Հին Հռոմից, որտեղ ամուսինը տուն վերադառնալիս համբուրում էր կնոջը, պարզելու` օգտագործե՞լ է նա գինի:
Հավելենք, որ ամեն համբույր իր իմաստն ունի, և զուր է որոնել սիրային համբույրի իմաստը. պետք է պարզապես հաճույք պատճառել և ստանալ սիրելիի հետ համբուրվելու ցանկացած պահից: