Խոյ

Օգտագործեք այն հաջողությունը, որն իր հետ կբերի այս օրը, միաժամանակ, փորձ մի ձեռնարկեք արագացնել օրվա իրադարձությունները: Օրը տրամադրում է այնպիսի զբաղմունքների, որոնք դուր են գալիս և ոչ այնպիսինների, որոնք պարտավոր եք անել: Մի քանի օրից անսպասելի զարգացումներ կլինեն, որոնք կհուշեն` միջամտել ինչ-որ բանի, թե` ոչ: Շփումները լավ կլինի սահմանափակեք միայն նրանց հետ, ում հետ ընդհանուր շահեր ունեք:

Ցուլ

Լավ է այն աշխատանքը, որով կարող եք զբաղվել առանց շտապելու ու լարվելու: Բարդ շաբաթ է սպասվում, անհրաժեշտ է կանոնակարգել անելիքները, սպասումները, պարտավորությունները լարվածությունը նվազագույնի հասցնելու համար: Դուք անասելի հաճույք կզգաք մտերիմների հետ շփումից ու ընդհանուր որևէ գործին տրվելուց: Շատ իրողություներ այսօր ու այսուհետ կըկնալեք ոչ թե որպես պարտավորություն, այլ` նախախնամություն:

Երկվորյակներ

Դուք ստիպված եք նշանակալից դերակատարում ունենալ մի քանի իրադարձություններում, որոնք ծավալվում են մոտակայքում: Այս պահին հնարավորություններն ու խնդիրները ձեռք ձեռքի տված քայլում են ձեզ հետ: Միաժամանակ, ըստ աստղերի` հնարավորությունները աստիճանաբար ավելի ռեալ են դառնում: Մի շտապեք, փորձարկեք մի քանի տարբերակ միանգամից: Ենթագիտակցորեն դուք ուզում եք ձեզանից հեռու մղել խնդիրները, բայց այս պահին դա լավագույն որոշումը չէ:

Խեցգետին

Մեկուսացեք ու սպասողական դիրք ընդունեք, եթե մոտակա շրջապատում իրար են բախվել մի քանի ազդեցիկ մարդկանց հետաքրքրությունները: Փորձեք առանց լարվելու կատարել ձեր պարտականությունները ու չարձագանքել ոմանց պրովոկացիաներին: Լի եք նոր գաղափարներով ու մտահաղացումներով, որոնք կյանքի կոչելու համար համբերություն ու մի քիչ համառություն է պետք: Ավելի շատ եղեք դիտողի կարգավիճակում, քանզի ձեր խոսքը դուք դեռ կհասցնեք ասել:

Առյուծ

Կյանքն ավելի բազմազան է դառնում, առաջանում են նոր հնարավորություններ: Դուք կարող եք նկատել, որ ներդրված ուժերը ոչ ամբողջությամբ են համընկնում ստացված արդյունքների հետ, իսկ շատ բաներ կատարվում են առանց ձեր լուրջ միջամտության: Անհրաժեշտ է ժամանակին շտկել իրադարձությունների զարգացումը այնպես, ինչպես ձեզ է դա պետք ու կառուցել հարաբերությունները մարդկանց հետ, որոնք այս կամ այն կերպ կարող են ձեզ օգտակար լինել:

Կույս

Դուք բավարար հանգստացել եք ու ուժ եք հավաքել վճռական գործողությունների համար: Միանգամից շատ բան մի փորձեք ընդգրկել, կենտրոնացեք ժամանող տեղեկությունների ու առաջարկների վրա: Գնահատեք իրադարձությունները առանց կողմնապահության, թույլ տվեք, որ մարդիկ նախաձեռնողականություն ցույց տան: Կոլեկտիվ աշխատանքը ինչպես երբևէ հաճույք է պատճառում: Դուք լրացուցիչ առավելություններ եք ստանում ամենակարող ու ամենահաս ինտուիցիայի տեսքով:

Կշեռք

Անգամ եթե գործերը շատ են, մի շտապեք: Երբ խնդիրներ են առաջանում, դուք կարող եք դրանք հաղթարահել: Առավոտից կատարեք բանավոր աշխատանք` խորհրդակցություններ, քննարկումներ, բանավեճեր, խորհրդակցություն: Անձնական հարաբերություններում ուշադիր եղեք դիմացինի տրամադրությանն ու ցանկություններին: Գտեք ոչ թե ասելու, այլ ինչ-որ բան անելու հարմար տարբերակ: Տրվեք ստեղծագորածական բուռն գործունեության, եթե դրա համար անհրաժեշտ ժամանակ գտնում եք:

Կարիճ

Դուք գիտակցում եք ինտենսիվ ակտիվության մոտալուտ գալուստը, ու այս օրը լավ կլինի օգտագործեք բանակցելու, պլանավորելու ու բեռնվածությունը տեղաբաշխելու համար: Առանձնացրեք ավելորդ բաները, զբաղվեք միայն կարևոր բաներով, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում կորցնել կարևոր իրադարձությունների նկատմամբ վերահսկողությունը: Աշխատանքի մեջ մի շտապեք, բայց տեղյակ եղեք ամեն ինչից ու ամեն մեկից:

Աղեղնավոր

Շաբաթը բացում է իրադարձությունների նոր շղթա, ու թե որքանով են դրանք բարենպաստ ձեզ համար, ձեզանից է կախված: Պատրաստ եղեք ինչ-որ բան սկսել մաքուր էջից, կողմնորոշվեք, թե որ թեման է ձեզ համար առանձնակի կարևոր, որպեսզի գործեք առավելագույն ակտիվությամբ: Փոփոխությունները կարող են դիպչել կյանքի այն հատվածին, որտեղ դուք անկայուն եք` սեր, ընտանիք, երեխաների հետ հարաբերություններ:

Այծեղջյուր

Չնայած նրան, որ գործերը իրենց սպասեցնել են տալիս` դուք չեք ընկճվում ու պատրաստ եք իրադարձությունների ցանկացած հանգուցալուծման: Կոլեկտիվում հնարավոր են թարմացումներ, որոնք համատեղ քննարկում կպահանջեն: Ստիպված եք արագ արձագանքել փոփոխություններին, ներառվել նոր գործերի մեջ: Զբաղվեք գործերով, որոնք ձեզ կշեղեն ձեր ապրումներից ու սպասումներից: Շփումները տարածության վրա կարող են ավելի հաճելի լինել, քան մոտիկից:

Ջրհոս

Ջրհոսների համար անակնկալերով լի շաբաթ է: Պլանավորեք ձեր գործերը կարևորը հասցնելու ու բեռնվածությունից խուսափելու համար: Լուծեք ֆինանսական հարցեր, կատարեք խոշոր գնումներ: Մի մոռացեք մարդկանց օգնության հասնելու ձեր անհատույց մղման մասին: Սանձեք քննադատելու ձեր տաղանդը, անգամ եթե շտկումներ մտցնելու անհրաժեշտությունը ակնհայտ է թվում: Փորձեք բարերար ազդեցություն ունենալ կոնֆլիկտային իրավիճակների վրա:

Ձկներ

Այլոց հույզերը կանխազգալու ձեր շնորհքը պետք է հուշի, թե ինչպես վարվեք այս կամ այն իրավիճակում, որպեսզի բացասական իրողությունները վերածեք դրականների: Հիանալի ժամանակահտված է նոր պլանների ու կապերի հաստատման համար: Կարող եք ազդեցիկ հովանավորներ գտնել, ցուցաբերել անհատույց օգնություն, ինչ-որ բան նվիրել, աջակցել, ուղղորդել մեկին: Ընթացիկ հարցերի լուծումը կխթանի ստեղծագործական պոտենցիալը:
emedia.am