Մարմնավաճառի հետ սեքսը հանգստանալու և թուլանալու լավ միջոց է, որը շատ ծախսեր և ժամանակ չի պահանջում: Նրան պետք չէ նվերներ անել, տանել ռեստորաններ և թանկ սրճարաններ:

Երբ կինն ու աշխատանքն արդեն հասցրել են ձանձրացնել, իսկ սիրուհի ունենալու համար պարզապես ժամանակ չկա, առօրյայից կտրվելու լավագույն միջոցը տղամարդը տեսնում է մարմնավաճառի հետ մեկ անգամյա սեքսի մեջ: Հենց այս պրիմիտիվ պատճառներն են ստիպում տղամարդուն դիմել մարմնավաճառի օգնությանը: Բացի այդ` նա կարող է նոր և հետաքրքիր զգացումներ պարգևել տղամարդուն:

Որոշ տղամարդիկ դիմում են մարմնավաճառի պարզապես հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ծառայությունը, սակայն մեկ անգամ օգտվելով արդեն չեն կարողանում դադար տալ:

Մարմնավաճառի ծառայություններում տղամարդուն գլխավորապես գրավում է այն, որ նա անընդհատ փոխում է սեքսի մեջ իր զույգին:

Բիզնեսով զբաղվող տղամարդը, որպես կանոն, ժամանակ չի ունենում սիրահետել որևէ կնոջ, ուստի հարցի լուծման կարճ ճանապարհը շատերը տեսնում են մարմնավաճառի ծառայություններից օգտվելու մեջ:
Life.panorama.am