Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33 :
Նոր ուսումնասիրության համաձայն՝ կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկան հասակում, մինչդեռ տղամարդիկ հասնում են իրենց սեքսուալ գագաթնակետին 33 տարեկանում: Այս մասին գրում է The Dailymail պարբերականը:Ուսումնասիրությանը մասնակցել է 1.281 մարդ:
Նախկինում ընդունված էր համարել, որ տղամարդկանց սեքսուալ գագաթնակետը 18 տարեկանն է, կանանցը՝ 30-ը:
Նոր հետազոտությունը նաև փաստում է, որ տղամարդիկ կորցնում են իրենց կուսությունը 18 տարեկան հասակում, կանայք՝ մի տարի շուտ՝ 17 տարեկան հասակում: «Ինչպես կյանքի մյուս ոլորտներում, սեքսում ևս նույն է. ինչքան շատ ես զբաղվում դրանով, այնքան շատ ես հմտանում» – նշել է սեքսաբան Թրեյսի Կոքսը: «Այսպիսով, տղամարդիկ 33 տարեկանում ավելի որակյալ սեքս ունեն, քան 18-ում, քանի որ 33-ում նրանք արդեն սովորում են վերահսկել իրենց օրգազմը»:

armmedicine