Մրցակիցների միջեւ առաջին մենամարտը տեղի էր ունեցել 6 տարի առաջ եւ ավարտվել էր Դոների հաղթանակով:

Այս անգամ Դարչինյանը մոտ էր հաղթանակին, բայց նախավերջին ռաունդում նա  մի քանի հարված բաց թողեց եւ հայտնվեց նոգդաուն վիճակում եւ չկարողացավ շարունակել պայքարը: Իսկ մինչ այդ նա միավորներով գերազանցում էր մրցակցին: Դոների հետ մենամարտի մասին Դարչինյանը ասել է հետեւյալը.

՛՛Ես զգում էի, որ մենամարտում հաղթելու եմ, բայց նա մի քանի լավ հարված հասցրեց եւ հաղթեց: Ամեն ինչ այդպես էլ եղավ: Բոլոր դեպքերում ես ցույց տվեցի, որ լավ բռնցքամարտիկ եմ՛՛,- նշել է Դարչինյանը:

henaran.am