Գիտնականները պարզել են, որ կրքոտ սիրահարվածությունը մարդուն ցրված է դարձնում, իսկ ավելի խորը զգացմունքը սիրահարներին սովորեցնում է անտեսել ուշադրությունը շեղող տեղեկությունը, վերահսկել իրեն և չտրվել գայթակղություններին: Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:
Հոգեբանները տարբերակում են, այսպես ասած, կարճաժամկետ, սակայն կրքոտ սիրահարվածություն և ավելի հանգիստ մի զգացմունք, որը մարդկանց ավելի երկար ժամանակով է միմյանց կապում:
«Ինչու է սիրահարվածությունն ազդում կենտրոնանալու ունակության վրա` անհայտ է: Հնարավոր է՝ սիրահարվածներն իրենց մտքերի ողջ պաշարը ծախսում են սիրեցյալի մասին մտածելու վրա: Հնարավոր է նաև, որ մարդիկ, որոնց կենտրոնանալու ունակությունն այնքան էլ լավ զարգացած չէ, կարող են ավելի ուժեղ զգացմունքներ տածել, քան նրանք, ովքեր ունեն կենտրոնանալու ավելի բարձր ունակություն»,- ասել է հոգեբան Հենք վան Սթենբերգենը:
Աղբյուր՝ www.1in.am