Կալիֆոռնիայում սկսվել է անվտանգության վերաբերյալ նոր օրինագծի քննարկումը, որի համաձայն պոռնոֆիլմերի դերասանները պարտավոր են աշխատել պաշտպանիչ ակնոցներով: Այդ կերպ, օրինագծի մշակողների կարծիքով, պոռնոդերասանները կպաշտպանվեն սերմնահեղուկից:

Ավելի վաղ՝ անցած տարվա նոյեմբերին որոշում էր կայացվել, ըստ որի, պոռնոդերասաններին կպարտադրեն պահպանակներ օգտագործել սեռական տեսարաններ նկարահանելու համար: Չնայած այս ոլորտի դերասանների դժգոհությանը՝ այդ օրինագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Դրա օգտին հանդես է եկել Լոս Անջելեսի բնակիչների 56 % -ը:

Այն ժամանակ պոռնոդերասաներ Ջեյմս Դինը և Ջեսիկա Դրեյքը, դժգոհելով այս նախագծից, մասնակցել են դրա դեմ ուղղված բողոքին:

Նրանք նկարահանվել են երգիծական սոցիալական գովազդում, որտեղ պոռնոդերասանները նաև կրել են պաշտպանիչ դիմակներ ու ակնոցներ: Նրանք այդ ժամանակ դեռ չգիտեին, որ այդ ամենն իրականություն է դառնալու:

Այս օրինագծին աջակցում է նաև Միացյալ Նահանգների աշխատանքի հիգիենայի ու անվտանգության դաշնային գործակալության աշխատակից Դեբորա Գոլդը:

«Սերմնահեղուկից և այլ հեղուկներից աչքերի պաշտպանությունը կարևոր նշանակություն ունի: Եթե դուք երբևէ պոռնոֆիլմեր դիտել եք, հավանաբար գիտեք, թե որքան հազվադեպ են պահպանվում դերասանների անվտանգության կանոնները: Այս օրինագիծը կոչված է գոյություն ունեցող անվտանգության կանոնները ներմուծել պոռնոարդյունաբերության մեջ»,- ասել է նա:
Աղբյուր՝ www.1in.am