Մայր Աթոռ ս. Էջմիածնից հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը ,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում, արձագանքելով իր հասցեին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ինքը միասեռական է՝ հայտարարեց, որ երեկվա հրապարակումներն իրեն շոկի մեջ են դրել.

«Արդեն դիմել եմ կաթողիկոսին՝ խնդրելով դադարեցնել իմ  գործունեությունը:Հրապարակված լուսանկարները, որում պատկերված եմ ես   և մի երիտասարդ, իմ  անձնական արխիվից ուղղակի անհետացել են, ինչ-որ մեկը գողացել է, և ինքը չգիտի, թե ով:Դա հատկապես նրանից հետո էր, որ ինքը իր հրապարակումներում անդրադարձավ բանակին: Եվ ես մի հոդվածով հանդես եկա, որտեղ ընդամենն ասացի, որ մեկը, ով բանակի դեմ այդ թունավորվածությամբ է խոսում, կարելի է համեմատել այն մարդկանց հետ, ովքեր թուրքի ջրաղացին ջուր լցնող են: Ես Արման Գրիգորյան՝ իմ աշխարհիկ անունով եմ հանդես եկել»,- ասաց նա։
Հակոբ աբեղա Գրիգորյանը միայն վկայեց, որ նկարներում պատկերված տղան իր մորաքրոջ տղան է: Նա այդ ամենի մեջ մեղադրեց թատերագետ Լևոն Մութաֆյանին, ըստ հոգևորականի, հավանաբար, իր դեմ մաղձ ունի:
«Դրանից հետո Մութաֆյանը սկսեց իմ դեմ հանդես գալ և ինձ մեղադրել մի բանի մեջ, որը եկեղացական համբավի մեջ համարվում է չարյաց գագաթ՝ առանց հիմնավոր փաստերի: Ինքը ուղղակի վրեժ է լուծում իմ հրապարակման պատճառով: Գուցե, ինքն էլ ինչ-որ մեկի կողմից է օգտագործվում»:
«Իմ մորաքույրները Հայաստանում են բնակվում, և այդ երիտասարդը իմ մորաքույրներից մեկի տղան է»,- ասաց նա՝ առանց մանրամասնելու տղայի մասին որևէ տվյալ:
Լուսանկարը՝  aravot.am-ի