նա ակտիվ ներգրավվածություն ունի ինչպես հեռուստանախագծերում, այնպես էլ գեղարվեստական ֆիլմերում, խաղացել է նաեւ հումորային ներկայացումներում: Այս շրջանում վարում է «Հայաստանի ձայնը» շոու-ծրագիրը, նկարահանվում է «Տնփեսա» սիթքոմում, իսկ իր մասնակցությամբ «Քայլ ձիով» կատակերգությունը ցուցադրվում է Երևանի կինոթատրոններում:
BRAVO.am-ի հետ զրույցում դերասան-հաղորդավարն ասել է, որ իրեն «իր ափսեի մեջ» է զգում հատկապես գեղարվեստական ֆիլմերի նկարահանման հրապարակում.«Ինձ ավելի շատ դերասանական գործունեությունս է դուր գալիս: Հիմա արդեն հոգեհարազատ է այդ ոլորտը, չնայած, կար ժամանակ, երբ շոումենի դերում ավելի էի լավ զգում»:

BRAVO.am-ը Հովհաննես Ազոյանից հետաքրքրվել է նաև,թե ինչ նորություններ են սպասվում առաջիկայում.«Հիմա վաստակած հանգստի շրջանում եմ: Նոր մտահղացումները պետք է հասունանան: Նախ պետք է սիրով զբաղվել, հետո նոր հղիանալ, կրել երեխային սրտի տակ ինն ամիս եւ ծննդաբերել: Այսպիսին է նաեւ նոր գաղափարների ծնունդը»:

Աղբյուրը` http://www.bravo.am/news/%D5%80%D5%B8%D5…