Մանկական պոռնոգրաֆիայի տարածման գործով հետաքննության արդյունքում, որը սկսվել էր 2011 թվականին՝ Կանադայում, ձերբակալվել է 348 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Տորոնտոյի ոստիկանապետին:

Ձերբակալվածների մեծ մասը ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքացիներ են: Նրանց շարքում կան ուսուցիչներ և բժիշկներ:

Նշվում է, որ իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ ողջ աշխարհում փրկվել է 386 երեխա: Մանկական պոռնոգրաֆիայի նկարահանումներն անցկացվել են հանցակիցների կողմից՝ Գերմանիայում, Ուկրաինայում և Ռումինիայում:

Հետաքննություններ են անցկացվել նաև Ավստրալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Նորվեգիայում և Հունաստանում, ընդհանուր առմամբ՝ 50 երկրում:
Աղբյուր՝ www.1in.am