Էսօր որոշեցի երթուղայինով տուն գնալ. կանգառում սպասում եմ երթուղայինին, մեկ էլ մի աղջիկ, 160 աստիճանի տակ կոտրատվելով, մոտեցավ կանգառին ու բարձր խոսում, ծիծաղում է, աչքերն էլ ոլորելով, 4 կողմն է նայում: Մեկ էլ ականջիս է հասնում խոսակցությունը, թե`լսի աղջի սաղ ինձ են նայում ստեղ հորթի հայացքով, հա-հա-հա-հա-հաաաաաաաաաաաա, ոնց որ առաջին անգամ են իմ նման սիրուն կյանքուլի տեսնում…..
Շուռ գամ տեսնեմ մի ՀՆԴՈՒՀԱՎ է` պճնված, ռաբիս հագուկապով, դեղնավուն մազերով ու իրեն չսազող կարմիր շրթներկով, բերանս բացեցի, որ մի 2 տող շարադրեմ, մեկ էլ տեսնեմ մեր պարսիկ եղբայրներից մոտեցան ու անգլերենով հրավիրեցին երեկոն միասին անցկացնելու, մեր ՀՆԴՈՒՀԱՎՆ էլ, խունջիկ-մունջիկ լինելով, մերժեց ասելով՝ ցիտում եմ` oh no, thank you… բայց ամենահետաքրքրականն էն էր, որ նա կարծես թե չէր հասկացել, որ մեր պարսիկ եղբայրներն իրեն ուր էին հրավիրում, ու նա, ընկերուհու հետ նույն հեռախոսազրույցը շարունակելով, ավելացրեց, թե – աղջիիիիիիիիիիիիիիիիի, պատկերացնո՞ւմ ես` արտասահմանցիներ էին ինձ խոսեցնում :

էս ո՞ւր ենք հասել, ողբամ զմեզ… 🙂
https://www.facebook.com/anush.badalyan/posts/577628802321134