Արևմտյան մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ Maroon 5 փոփ-խմբի անդամ Ադամ Լիվայնը People ամսագրի վարկածով կարող է այս տարվա ամենասեքսուալ տղամարդը ճանաչվել: Առայժ հայտնի չէ, թե որտեղից է հայտնվել այս հաղորդագրությունը, քանի որ վարկանիշային արդյունքները կհրապարակվեն միայն հաջորդ շաբաթվա կեսերին:

Հիշեցնենք, որ անցած տարի Լիվայնին միայն մի քանի ձայներ չեն բավարարել վարկանիշային աղյուսակը գլխավորելու համար: Այն ժամանակ նրանից առաջ էր անցել Չեննինգ Տատումը:

Սակայն այդ նորությունը ոչ բոլորին է ուրախացրել, շատերը կարծում են, որ արտիստն այդ կոչմանը արժանի չէ. Լիվայնը The Voice-ի ժյուրիի կազմում անգամ հայտարարել էր, որ ատում է ԱՄՆ-ն:

Ինչևէ, մենք անհամբերությամբ սպասում ենք, թե People-ը երբ կհրապարակի այս վարկանիշը, որպեսզի կարողանանք գնահատել ուժեղ սեռի ամենասեքսուալ ներկայացուցիչներին:

Աղբյուր՝ www.1in.am