“Հերանաոլոգիան” հունարեն բառ է, որը նշանակում է գիտություն ծերունական տարիքի մարդկանց հիվանդությունների մասին, իսկ հերանտոթերապիան բժշկության այն ճյուղն է, որը զբաղվում է նշված տարիքի մարդկանց հիվանդությունների բուժմամբ։ Տարեց և ծերունական շրջանների միջև հստակ սահմանազատումը դժվար է, քանի որ տարբեր հայացքներ կան այդ սահմանի վերաբերյալ և, բացի այդ, այն շատ անհատական է։ Այնուամենայնիվ, ըստ վերջին դասակարգման (Ե. Ավերբուխ), ընդունված է հետևյալ տարիքային սահմանազատումը՝

– 45-59 – միջին տարիք կամ կլիմակտերիկ
– 60-74 – տարեց կամ նախածերունական շրջան
– 75-90 – ծերունական շրջան

Այս տվյալները վկայում են բնակչության ծերացման մասին և բնորոշ են տնտեսապես զարգացած երկրներին,-փոխանցում է doctors.am-ը: 

Ամենից առաջ պետք է հերքել այն թյուր համոզմունքը, որ սեռական կյանքը միայն երիտասարդ կամ միջին տարիքի անձանց արտոնությունն է, ծերությունը սեռական կյանքի անկման կամ իսպառ անհետացման շրջան է։ Նման համոզմունքը նպաստում է տրամադրության վատացմանը և սոցիալական ակտիվության իջեցմանը, որոնք էլ ի վերջո հանգեցնում են վաղաժամ ծերացման։ Ժամանակակից սեքսոլոգիան կտրականապես հերքում է տարիքային նման խտրականությունը, որը խաթարում է երկրի բնակչության զգալի մասի ընտանեկան երջանկությունը՝ հատկապես, երբ բնակչությունը ծերացման միտում ունի։ 

Այսօր հերանտոսեքսոլոգիան ունի երեք կարևոր ուղղվածություն.

ա) տարեցների սեռական կյանքի առանձնահատկությունները, 
բ) սեռական խանգարումները ինվոլյուցիոն և անցումային տարիքում, 
գ) սեքսուալ և ընտանեկան ռեաբիլիտացիայի խնդիրը այլ հիվանդությունների ժամանակ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց սեռական կյանքի միջին տևողությունը երկարել է 10-12, իսկ կանանցը՝ 7-8 տարով։ Դա պայմանավորված է երկու հանգամանքով՝

ա) պատանիների և աղջիկների՝ սեռական կյանքում վաղ ներգրավումով, որը կարող է ընթանալ ինչպես վագինալ սեռական ակտի, այնպես էլ պետտինգի ձևով,
բ) սեռական կյանքով ապրող տարեցների և ծերերի ընդհանուր քանակի ավելացումով։

Այսպիսով, սեռական կյանքի տևողությունը շատերի մոտ կազմում է 50 տարի։ Սակայն ժամանակակից սեռական մշակույթը գտնվում է հեղաշրջման փուլում, եթե նախկինում մեծ նշանակություն էր տրվում սեռական մերձեցումների քանակին ապա այժմ կարևորվում են սեռական կյանքի որակական ցուցանիշները։

19-րդ դարի վերջին ճիշտ էր համարվում այն մոտեցումը, որ սեռական ակտիվության ինտենսիվությունը կազմում է 40-45 տարեկանում՝ շաբաթական 1 անգամ, 50-60 տարեկանում՝ 1 անգամ 10 օրվա ընթացքում։ Այս դեպքում անտեսվում է զուգընկերների անհատական   առանձնահատկությունները` սեռական կոնստիտուցիան, օրգանիզմի ընդհանուր վիճակը, հորմոնալ էությունը, խառնվածքը, էմոցիոնալ վիճակը, դաստիարակությունը և այլն:
 
Տարիքային սեռական նորմերի գնահատման որակական ցուցանիշների թվին են պատկանում սեռական ցանկության առկայությունը (նյարդահորմոնալ բաղադրիչի վիճակը), ընդհանուր ինքնազգացողությունը սեռական հարաբերությունից հետո, սերմնաժայթքումը (հեշտանքի ուղեկցությամբ) տղամարդկանց մոտ և հեշտանքի առկայությունը կանանց մոտ, ներքին օրգանների ֆունկցիոնալ շեղումների բացակայությունը, նյարդավեգետատիվ կայունությունը, զուգընկերների հոգեբանական բավարարվածությունը և այլն։ 

Տարեցության շրջանում աճում է սեքսուալության դրսևորման հոգեբանական կոմպոնենտի և նախապատրաստական շրջանի դերը, որին բնորոշ են տարատեսակ շոյանքները։ Սովորաբար տարեց մարդիկ ունեն սեռական կյանքի հարուստ փորձ, որը թույլ է տալս էրեկցիայի որոշակի թուլությունը կոմպենսացնել նախապատրաստական շրջանի, պետտինգի կամ սեռական մերձեցման այլընտրանքային ձևերի միջոցով։ Այսպիսով, ոչ միշտ է, որ երիտասարդ կնոջ և տարեց տղամարդու միությունը հաշվենկատ բնույթ է կրում, պարրզապես համընկնում են նրանց հոգեբանական և ֆիզիոլոգիական նախընտրությունները։

Հաճախ տարեց տղամարդկանց մոտ սեռական խանգարումները մեկնաբանվում են իբրև միզասեռական համակարգի բորբոքային գործընթաց ների հետևանք (պրոստատիտ, էպիդիդիմիտ, կոլիկուլիտ): Սակայն գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տափս, որ պրոստատի լիարժեք բուժման արդյունքում սեռական խանգարումները նույնությամբ պայպանվում են, ինչը վկայում է նրանց փսիխոգեն կամ ֆունկցիոնալ բնույթի մասին: Հետևաբար, տրամաբանական է, որ բուժումը պետք է լինի համալիր և որպես հիմնական մեթոդ ընդգրկի հոգեթերապիան։ Սիզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների ժամանակ առկա սեռական խանգարումները հիմնականում կրում են սոմատո-փսխիկ բնույթ:
 
Տարեց կանանց մոտ հեշտանքի բացակայությունը հազվադեպ է պայմանավորված խրված լինում հորմոնալ, նյարդային կամ այլ մարմնական խանգարումներով. առավել հաճախ այն ունի փսիխոգեն ծագում, այսինքն կրում է նևրոտիկ բնույթ։

Տարեց հասակում հոգեկան խանգարումները (ինվոլյուցիոն, անոթային, օրգանական) անկասկած ազդում են սեռական ֆունկցիայի վրա։ Երբեմն սեռական խանգարումները կրում են ժամանակավոր բնույթ. օրինակ՝ դեպրեսիայի ժամանակ սեռական ֆունկցիան ճնշվում է։ Միևնույն ժամանակ, գլխուղեղի աթերոսկլերոտիկ և ատրոֆիկ երևույթները առաջացնում են սեռական ֆունկցիայի ապարգելակում։ Նման մարդիկ ագրեսիվ և ոչ ադեկվատ միջոցների են դիմում՝ սեռական հակումը բավարարելու համար։ Բնականաբար, բուժման ընթացքում առաջին հերթին շեշտը դրվում Է հիմնական հիվանդության վրա՝ չանտեսելով սակայն սեքսոլոգիական ռեաբիլիտացիան։ Այլդեպքում , երբ պահպանված Է սեռական ցանկությունը, բայց առկա է Էրեկցիայի թուլություն՝ ցուցված է դեղորայքային բուժում։

Ամեն դեպքում, բուժման առաջատար մեթոդը հոգեթերապիան է, որին ահրաժեշտության դեպքում միանում են նաև ֆիզիոթերապիան, ասեղնաբուժությունը, հոմեոպաթիան և այլն։

“Իմպոտենցիա” տերմինը չհիմնավորված տարածում ունի։ Այդ տերմինի կիրառումը տեղին կլիներ միայն անդառնալի անկարողության դեպքում, որը դիտվում է խոր ծերության ժամանակ, ինչպես նաև օրգանական, նևրոլոգիական հիվանդությունների, տրավմաների, սեռական օրգանների թերզարգացածության պարագայում։

Մնացած բոլոր դեպքերում դիտվում է հիպոէրեկցիա, էրեկցիայի կախվածություն զուգընկերուհուց, սեռականության վրա հիպոխոնդրիկ ֆիքսվածություն։ Թեև խանգարումն իր բնույթով կեղծ է, այնուամենայնիվ լուրջ անհանգստություն է պատճառում հիվանդին, քանի որ այն օբյեկտիվ իրականություն է և իր հիմքում ունի հիվանդի տագնապային-հիպոխոնդրիկ նախատրամադրվածություն, որն էլ բերում է էրեկցիայի թուլացման կամ իսպառ բացակայության։

Հերանտոսեքսոլոգիայի զարգացման հաջորդ ուղղվածությունը տարեց և ծեր հասակի սոմատիկ հիվանդների սեքսոլոգիական ոեաբիլիտացիան է, որի արդյունավետ իրականացումը հնարավոր է հարակից մասնագետների հետ համատեղ։

Մեր օրերում նկատվում է շատ սոմատիկ հիվանդությունների երիտասարդացման միտում, ինչպիսին է օրինակ՝ միոկարդի ինֆարկտը։ Տղամարդկանց մոտ այն կարող է հանդիպել 40-45 տարեկանում և նույնիսկ ավելի վաղ, որոնց կանայք հնարավոր է լինեն 30-35 տարեկան։ Նման ամուսնական զույգի համար սեռական ձեռնպահությունը կարող է բերել ամուսնական աններդաշնակության և նույնիսկ ամուսնալուծության։ Այդ է պատճառը, որ հիմնական հիվանդության բուժմանը զուգահեռ, որն անց է կացվում երեք ուղղություններով` սոմատիկ՝ սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի վերականգնում, սոցիալական՝ սոցիալական կարգավիճակի վերականգնում և հոգեբանական` վախի, տագնապի, հիպոխոնդրիկ ֆիքսացիայի բուժում, իրականացվում է սեքսոլոգիական ռեաբիլիտացիա՝ սեռական կյանքի աստիճանական վերականգնում։

Մարդիկ, որոնք կյանքում և մասնավորապես սեռական կյանքում անհաջողակ են, իրենց անհաջողությունները փորձում են կապել տարիքի և այլ հանգամանքների հետ։ Նրանք հաճախ են քողարկվում “իմ տարիքը անցել է”, “ի վերջո կյանքում գլխավորը սեքսը չէ”, “մենք լուրջ մարդիկ ենք և զբաղված ենք լուրջ գործերով” և նման այլ արտահայտություններով։ Վերջինս հետևանք է հոգեբանական պաշտպանական մեխանիզմի՝ ռացիոնալիզացիայի, հանդեպ այն փաստի, որ սեռական հարաբերությունը անհաջող է ստացվել:

Անհրաժեշտ է տարեց մարդկանց համար անցկացնել տևական փսիխոհիգիենիկ և փսիխոուսուցողական աշխատանք՝ ուղղված տարեց և ծերունական հասակում սեռական կյանքի հանդեպ նոր հայացքի ձևավորմանը։ 

Կլիմաքսը բնավ սեռական կյանքի ավարտը չէ։ Կանանց մոտ նույնիսկ դաշտանադադարից հետո սեռական ցանկությունը երկար ժամանակ պահպանվում է։ Հնարավոր է այս շրջանում սեռական ցանկության ուժեղացում, որը երբեմն նույնիսկ կարող է կրել ախտաբանական բնույթ (այսպես կոչված՝ կլիմակտերիկ նիմֆոմանիա)։

Տղամարդկանց մոտ կլիմաքսը ավեփ ուշ է սկսվում, ընթանում է քիչ արտահայտված և ավելի տևական։ Սեռական ցանկությունը հնարավոր է պահպանվել մինչև խոր ծերություն։ Այստեղ որոշակի նշանակություն ունի տարեց մարդկանց ընդհանուր սոմատիկ և ֆիզիկական վիճակը։ Չնայած ամեն դեպքում մշտական և պարբերաբար սեռական կյանքով ապրելը պարզապես անհրաժեշտություն է։

Նախկինում մեծ նշանակություն էր տրվում սեռական հարաբերությունների քանակական ցուցանիշին՝ հատկապես տարեց հասակի մարդկանց համար:  Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին ընդհանրապես արգելվում է սեռական կյանքով ապրել։ Այսինքն, այն դիտարկվում էր այնպես, ինչպես դիետան, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, վնասակար սովորությունները (ալկոհոլ, նիկոտին)։ Անտեսվում էր սեռական կյանքի հատուկ սոցիալ – հոգեբանական նշանակությունը, անձնային բնույթը։

Պետք է գիտակցել, որ տարեց մարդիկ ևս ունակ են լիարժեք սեռական կյանքով ապրելու։ Այն յուրահատուկ է իր ինտենսիվությամբ և զուգընկերների սոմատիկ վիճակով։ Վերարտադրողական ֆունկցիայի բացակայությունը, որը վերացնում է հղիությունից պաշտպանվելու խնդիրը, առավել մեծացնում է էմոցիոնալ, հոգեբանական և ռեկրեացիոն բաղադրիչների նշանակությունը։ 

Սարեց հասակում առաջացած խնդիրներից է էրեկցիայի բավականին դանդաղ ի հայտ գալը, ինչը այս տարիքում համարվում է նորմա։ Պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել սիրախաղին, ընդ որում, վագինալ սեռական հարաբերության անհաջողության դեպքում՝ բավարարվել պետտինգով։ Տարեց հասակում սոմատիկ խնդիրներ ունեցող մարդկանց հիմնականում անհրաժեշտ է ապրել սեռական կյանքով, քանի որ այն համարվում է սիրտ–անոթային հիվանդությունների ապաքինման բաղադրիչներից մեկը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից խուսափելու համար, անհրաժեշտ է կրճատել ֆրիկցիոն փուլը, այսինքն ուշացնել ներհրումը (ինտրոեկցիան) այնքան ժամանակ, քանի դեռ կինը չի հասել նախահեշտանքային փուլին։ Համապատասխանաբար երկարում և ուժեղանում է սիրախաղի փուլը, որը զուգընկերներից ավելի քիչ լարվածություն է պահանջում։ Նման մարդիկ նախապես ընդունում են իրենց հիվանդության համար համապատասխան մասնագետի կողմից նշանակված դեղամիջոցը (հակաառիթմիկ, անոթալայնիչ հանգսաացնող պրեպարատներ)։

Հայտնի է, որ տարեց հասակում կանանց և տղամարդկանց մոտ տարբեր պատճառներով տուժում է ստորին վերջույթների, փոքր կոնքի և սեռական օրգանների երակային համակարգի գործունեությունը, ինչը պատճառ է հանդիսանում նշված շրջանում կանգային երևույթների առաջացման։ Հետևաբար, այս տարիքում ստորին վերջույթների երակների լայնացման, թութքի և կանգային պրոստատիտի առաջացման հավանականությունը մեծանում է: Կանոնավոր սեռական կյանքով ապրելը նպաստում է երակային համակարգի ակտիվացմանը՝ մեծացնելով փոքր կոնքից արյան արաահոսը, կանխելով կանգային երևույթները և նրա անցանկալի հետևանքները։ 

Այսպիսով, սոմատիկ հիվանդությունների ադեկվատ բուժմանը զուգահեռ անհրաժեշտ է պահպանել մարդու սոցիալական և ընտանեկան կարգավիճակը, որպեսզի նա իրեն հնարավորինս լիարժեք զգա։ Սոցիալ-հոգեբանական  կարգավիճակի ապահովումը նպաստում է նաև սոմատիկ վիճակի բարելավմանը և օրգան-համակարգերի ֆունկցիաների կարգավորմանը։ 


Աղբյուր՝ www.slaq.am