Սեքսը կարող է ոչ միայն երեխաների ծննդի, հարսանիքի, երջանկության կամ օրգազմի, այլև սրտի նոպայի, բարդույթների և վախերի պատճառ դառնալ: Ինչո՞ւ` սա է հանելուկը: Ի՞նչ փոփոխություններ են կատարվում մեր ուղեղում այդ պահերին, գրում է kiss.am-ը: Նյու Ջերսիի Ռութգերս համալսարանի գիտնականներին հաջողվել է օրգազմի ժամանակ սկանավորել կնոջ ուղեղը և պարզել, թե մարմնի այս կամ այն մասի գրգռվածության դեպքում ուղեղի հատկապես որ մասերն են սկսում աշխուժորեն գործել: Մասնակցում է ուղեղի 30 մաս, որոնք պատասխանատու են զգացմունքների, հաղորդակցության, ուրախության, բավականության և հիշողության համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ օրգազմից երկու րոպե առաջ աշխուժանում են ուղեղի այն կենտրոնները, որոնք գրգռվում են ուտելիս ու խմելիս: Ամենապատասխանատու պահին ակտիվանում է ուղեղի այն մասը, որը պատասխանատու է ջերմության, սովի և ծարավի զգացողության համար:Հետաքրքիր է` իսկ ի՞նչ է տեղի ունենում տղամարդու ուղեղում՝ սեքսի ժամանակ: Գիտնականները չեն հրաժարվում նաև դա պարզելու հույսից: Ինչո՞ւ է սերը կույր Սեռական հարաբերությունների ժամանակ «ղեկավարող» հիմնական հորմոնը օքսիտոցինն է (ի դեպ, այս նույն հորմոնն է գործում նաև ծննդաբերության ժամանակ), կոչվում է նաև«գրկախառնության» հորմոն: – Օքսիտոցինը մեզ ավելի դյուրահավատ է դարձնում, ստիպում էԻնչո՞ւ են սեքսից հետո կանայք սիրահարվում, իսկ տղամարդիկ` քնով անցնում վստահել, անկեղծանալ,- ասում է բժիշկ Արան Գոշը` Լիվերփուլի հիվանդանոցի սեռական առողջության մասնագետը: Այդ նույն հորմոնն ամրապնդում է տղամարդու ու կնոջ կապը` մեծացնելով փոխադարձ համակրանքը: Եվ քանի որ օքսիտոցինը կանացի հորմոն է, հենց կանանց է բնորոշ` զուգընկերոջ հանդեպ բուռն համակրանք զգալու և սեքսից հետո սիրահարվելու սովորությունը: Միայն ափսոս, որ հորմոնի համար միևնույն է` այդ զուգընկերը պատահական մե՞կն է, թե հարմար թեկնածու՝ ամուսնության համար: Օքսիտոցինի ներգործությունն անփոփոխ է, նույնիսկ եթե կինն այդ տղամարդուն ընդամենը մի քանի ժամ է ճանաչում:«Սիրելիս, ես քեզ սիրում եմ»,- ասում է կինը: «Իսկ ես, սիրելիս, քնել եմ ուզում»,- լսում է ի պատասխան:Ահա այսպես: Եվ պետք չէ զարմանալ, թե ինչու է գեղեցկուհին լավ սեքսից հետո սկսում ապագա երեխաների համար անուններ ընտրել և պատրաստվել ամուսնության, նույնիսկ եթե զուգընկերը նման մտադրություն չունի: Այդ ամենը օքսիտոցինի ներգործությունն է: Եվ հենց դա է պատճառը, որ կնոջ համար այդքան վիրավորական և ցավալի է, երբ ավարտվում են թեկուզև ոչինչ չխոստացող հարաբերությունները: Ինչո՞ւ են սեքսից հետո կանայք սիրահարվում, իսկ տղամարդիկ` քնով անցնումՈրքան սեքսը լավն է՝ այդքան կինն ավելի արագ ու ուժգին է սիրահարվում և այնքան դժվար է նրա համար տղամարդուց հրաժարվելը, նույնիսկ եթե նա ամենևին էլ չի համապատասխանում կյանքի ուղեկցի դերին: Իսկ տղամարդի՞կ: Նրանց համար ամեն ինչ շատ ավելի հեշտ է. սեքսից հետո նրանց հորմոնները ոչ թե ամրապնդում են կապը կնոջ հետ, այլ ընդամենն ազդարարում բավականության մասին: «Դու քեզ լավ էիր զգում»,- ասում են տղամարդու հորմոնները:Օրգազմից հետո տղամարդուն ղեկավարում է դոպամինը, – բացատրում է բժիշկ Գոշը,- բավականության հորմոնը: Եվ տղամարդը կարող է պարզապես կախման մեջ ընկնել այդ զգացողությունից, ավելի ու ավելի զգալով դրա պահանջը:Որքան մեծանում ենք` այնքան սեքսի կարիք շատ ենք ունենում: Համբույրների շնորհիվ սեքսն ավելի հաճելի է դառնումՄեր շուրթերի վրա հարյուր անգամ ավելի շատ նյարդային վերջույթներ կան, քան մատների բարձիկների: Հենց այդ պատճառով էլ համբույրները թուլացնում են, ուղեղի մեջ գործի դնում մեխանիզմ, որը լավացնում է տրամադրությունը և տրամադրում սեքսի` մարդուն դարձնելով ավելի զգայուն:Եվ այսպես՝ արդեն պարզեցինք, որ սեքսն անփոխարինելի է: Բացի հիշողությունը, ընկալունակությունը լավացնելուց, մեզ ավելի ուշադիր, զգայուն և երջանիկ դարձնելուց՝ այն նաև բնական ցավազրկողի դեր է կատարում, կանխարգելում ծերունական տկարամտությունը, երաշխավորում ամուր հարաբերությունները: Այնպես որ եթե ընկճված եք, ցրված ու հոգնած, մի կարծեք, թե «հիմա սեքսի ժամանակը չէ»: Հենց ճիշտ ժամանակն է, որ կա: Չմոռանանք նշել նաև, որ սեքսը հրաշալի միջոց է անքնության դեմ: Տղամարդու համար օրգազմն իր ներգործությամբ համազոր է 2-3 մգ վալիումի (հանգստացնող և քնաբեր միջոց),- ասում է բժիշկ Գոշը:Այնպես որ, սիրելի կանայք, մի վիրավորվեք տղամարդկանցից, երբ նրանք սեքսից հետո քնով են անցնում: Դա նրանց ֆիզիոլոգիական պահանջն է: Եվ հավանաբար նրանք քնով են անցնում շատ երջանիկ:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=17352&l=am/incho%D6%82+en+seqsic+heto+kanayq+siraharvum+isk+txamardik+qnov+ancnum+