Այս պահին փրկարաները Դիլիջանի ոստիկանների, քաղաքացիների և Դիլիջանի բժշկական կենտրոնի անձնակազմի հետ, ճանապարհային ոստիկանների օգնությամբ փորձում են հատուկ տեխնիկայով ու վերամբարձ կռունկով վիրավոր վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառով ավտոմեքենաների մեծ կուտակում է առաջացել, որը ձգվում է մի քանի կիլոմետր և խցանման մեջ են մնացել նաև կառավարության ավտոմեքենաները, այդ թվում` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների կան վիրավորներ: ©shamshyan.com
Խոշոր ավտովթար Դիլիջանի 1-ին ոլորանում, բեռնատարը կողաշրջվել է Mercedes-ի վրա. կառավարության անդամները խցանման մեջ են
Comments are closed.