Այսօր Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը դարձավ 5 ամսական, իսկ սիրահարներն արդեն մտածում են երկրորդ երեխայի մասին:

Ըստ US magazine-ի՝ Քիմը հաղորդում է, որ հարսանիքից անմիջապես հետ (այն նախատեսվում է 2014-ի ամռանը) ինքը պատրաստ կլինի երկրորդ անգամ մայրանալ: Քարդաշյանը ցանկանում է, որ իր երեխաների միջև տարիքային տարբերությունը մեծ չլինի:

Քանյեն ևս խոստովանել է, որ երազում է մեծ ընտանիքի մասին:

Իսկ այժմ երկրպագուների ուշադրության կենտրոնում դեռևս փոքրիկ Նորին է: Չնայած Քանյե Ուեսթը փորձում էր արգելել Քիմին դստեր լուսանկարները տեղադրել սոցցանցերում՝ Քիմը համացանցում է տեղադրում նրա լուսանկարներից:

Աղբյուր՝ www.1in.am