Պրոֆեսոր Ռոբերտ Լանցը պնդում է, որ իր ապացույցները հիմնվում են քվանտային ֆիզիկայի վրա: Համաձայն բիոցենտրիզիմի տեսության` մահը, ինչպիսին մենք այն ընկալում ենք, մեր գիտակցության կողմից ստեղծված պատրանք է:

«Մենք համարում ենք, որ կյանքն ածխաթթվի և մոլեկուլների ակտիվությամբ է պայմանավորված: Քանի դեռ դրանք ակտիվ են, մենք ապրում ենք, ապա փտում հողի տակ»,- իր վեբ կայքում գրել է գիտնականը:

Պրոֆեսորը ենթադրում է, որ կյանքը և կենսաբանությունը իրականության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցնում, և որ կյանքն է ստեղծում տիեզերքը և ոչ թե՝ հակառակը: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ մարդու գիտակցությունն է որոշում օբյեկտիվ տիեզերքի ձևը և չափը: Օրինակ` մարդը նայում է երկնքին և նշում այն գույնը, որը տեսնում է: Սակայն եթե մարդու ուղեղում բջիջները փոխվեն, ապա նա երկինքը կընկալի ոչ թե բաց կապույտ, այլ կանաչ կամ կարմիր:

Տիեզերքը քննել բիոցենտրիզմի տեսանկյունից նաև նշանակում է, որ տարածությունը և ժամանակը «մեր մտքի հասարակ գործիքներն են»: Հենց որ մարդկությունն ընդունի այդ տեսությունը, ակնհայտ կդառնա, որ մահը գոյություն չունի:
1in.am