Նորաստեղծ ընտանիքն ապրուստի միջոց չի ունեցել, ամուսինն աշխատանք չունենալով հանդերձ՝ խաղատների մշտական այցելուն է եղել: Տաթևիկը, զրկված լինելով ընտանիքի հետ կապից, ստիպված է եղել մի կերպ գոյատևել սկեսրոջ օգնությամբ:

Ցավոք, այս պատմությունը սրանով չի սահմանափակվել. ամուսինը ծեծելով սեփական մորը վռնդել է տանից, իսկ Տաթևիկին առաջարկել, որ իր նկատմամբ ունեցած սերն ապացուցի մարմնավաճառությամբ զբաղվելու և իր պարտքերը մարելու գործում իրեն աջակցելու միջոցով՝ ինչպես արել է իր նախկին կինը: Տաթևիկը սարսափել է, ըմբոստացել, սպառնացել դիմել ոստիկանություն, պահանջել ամուսնալուծվել, որից հետո ամուսինը, դուռը փակելով իր և անչափահաս դստեր վրա, տանից հեռացել է:

Նույն գիշեր դրսից բանալիով մի տղամարդ բացել է տան դուռն ու ներս մտել: Տաթևիկը մտածել է, թե ամուսինն է: Սակայն պարզվել է, որ տուն ազատ մուտք գործած հյուրը ոչ թե ամուսինն է, այլ վերջինիս պարտքատերերից մեկը, ում ամուսինը 50.000 դրամ է պարտք: Հյուրը հայտնել է, որ Արտավազդն է իրեն ուղարկել, և որ Տաթևիկը պետք է «վարձահատույց» լինի, ինչից հետո ամուսնու պարտքը կնվազի 20.000 դրամով: Կինը բղավել է, պահանջել զանգել ամուսնուն, ինչը և արել է անսպասելի այցելուն, սակայն ամուսինն ասել է, որ պետք է հնազանդվի, եթե ոչ, ապա որպես անբարոյականի, իրեն կզրկի երեխայից: Ապա «հյուրին» առաջարկել է հնազանդեցնելու համար ծեծել կնոջը, ինչն էլ իրագործել է «հյուրը»:

Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2013/11/21/prostitution-husband-forced-his-wife/943