Առջինը թեման բացեց հենց երգչուհին. իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե իրեն խաբել են և որ ինքը «Սիրո մեղեդի» կոչվող համերգին չի մասնակցելու, էնպես որ իր երկրպագուները կարող են անիմաստ գումար չվատնել ու համերգի տոմս չգել: Քրիստինե Պեպելյանը նշել է, որ համերգին չմասնակցելու պատճառը կազմակերպիչների անլուրջ վերաբերմունքն ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն է:

Պարզվեց «Բիզնես նյուզ» ընկերությունից Ք. Պեպելյանը կես միլիոն դրամ էր պահանջել, որպեսզի համերգին 2 երգ կատարի, բայց բանակցությունների արդյուքնում կանգ էին առել 400 հազարի վրա, այդ գումարն էլ սակայն ընկերութոնը վերջին պահին հրաժարվել էր վճարել, ու դրանով զայրազրել էր երգչուհուն: Քրիստինե Պեպելյանը նշել է, որ կազմակերպիչներն ասել են` կամ կերգես այն գումարով, ինչը մեզ հարմար է, իսկ 400 հազար մեզ արդեն հարմա չէ, կամ ընդհանրապես չես երգի այդ համերգին:

Կազմակերպիչ կողմը Քրիստինեի վրդովմունքը անհիմն է համարում: Ընկերության նախագահ Աստղիկ Խաչատրյանի խոսքով իրենց միշտ աշխատել են ու նման խնդիրների առաջ երբեք չեն կանգնել: Մշտապես երգչուհուն վճարել են նրա պահանջած գումարը, պարզապես այս անգամ նախաձեռնել էին բարեգործական համերգ, ինչ մասին հարկ չէին համարել տեղյակ պահել նույնիսկ մասնակից արտիստներին:

Մանրամասները` «Արմնյուզ»-ի տեսանյութում.

http://blog.1in.am/