Խոյ

Հանգամանքներն անհաջող են դասավորվում, սակայն դա Ձեզ չի խանգարում, որ հաջողություններ արձանագրեք: Օրվա առաջին կեսը շատ եք աշխատելու, բայց դա ձեզ չի վախեցնում` դուք ակտիվ եք ու գործունյա:
Հնարավոր են ռոմանտիկ դրսևորումներ: Խոյերը արագ են գրավում շրջապատի համակրանքը:

Ցուլ

Բարենպաստ օր է, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Հնարավոր է
հաղթահարեք վաղեմի մասնագիտական տարաձայնությունները: Ցլերին հաջողվում է
ոչ միայն լեզու գտնել ղեկավարության, այլև անջնջելի տպավորությոն թողնել
գործընկերների վրա:
Օրն անբարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից:
Հատկապես դժվար եք լեզու գտնում երեխաների հետ, որոնք այսօր շատ պահանջկոտ
են:

Երկվորյակներ

Բարենպաստ օր է, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Արգասաբեր են գործնական հանդիպումները:

Օրը հարմար է նաև երկար ճանապարհորդությունների մեկնելու համար: Եթե դեռ
չեք պատրաստվում գնալ արձակուրդ, ապա օտար լեզու ուսումնասիրեք`
հաջողությունները չեն սպասեցնի: Այսօր կարող եք ծանոթանալ նաև օտարերկրյա մշակույթի հետ, էկզոտիկ ուտեստներ պատրաստել, էթնիկ ոճի հուշանվերներ գնել:

Խեցգետին

Այսօր կարողանում եք հաղթահարել յուրաքնաչյուր խոչընդոտ: Ձեր հնարամտությունն ու ճարպկությունը պարզապես ապշեցնում են շրջապատին: Դուք օգնության ձեռք եք մեկնում ընկերներին, քողազերծում թշնամիներին, հաղթանակ արձանագրում ազդեցիկ մարդկանց հետ բանավեճերում:

Առյուծ

Այսօր շատ դժվար է հանգստություն պահպանելը. այսօր սովորականից հաճախ կբախվեք անտանելի մարդկանց հետ: Շատ Առյուծներ լարվում են ամենաանհարմար պահին, թշնամիներ ձեռք բերում, վիճում են ընկերների հետ: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը հարմար է իրավական հարցերի քննարկման և հանգուցալուծման համար: Ջանքեր գործադրեք ընտանեկան վեճերից խուսափելու համար` դրանք կարգավորելու միտումները չափազանց փոքր են:

Կույս

Մի շարք բարդ խնդիրներ կլուծեք: Հնարավոր են դրամային մուտքեր: Չի բացառվում շահավետ գործարքների կնքումը: Կարող եք ազդեցիկ մարդկանց աջակցություն ձեռք բերել: Սակայն դժվարանում եք լեզու գտնել հարազատ մարդկանց հետ` այսօր քննդատաբար եք մոտենում ձեր անձին: Օրվա երկրորդ կեսին անգամ ամենաանմեղ խոսքերը կարող են
վիճաբանությամբ ավարտվել:

Կշեռք

Դուք լավատեսորեն եք տրամադրված, վստահ եք ձեր ուժերի վրա` անգմ խոչընդոտների դեպքում: Օրվա խնդիրները լուրջ չեն` շուտ լուծում են ստանում: Հեշտությամբ եք նոր դաշանկիցներ ձեռք բերում: Ընդ որում, անգամ ամենաանսովոր ձեռնարկները շրջապատի աջակցությունն են ստանում: Բարենպաստ հարաբերություններ եք հաստատում ազդեցիկ մարդկանց հետ. նրանց գրավում է ձեր անկախությունը, տեսակետը պաշտպանելու կարողությունը:

Կարիճ

Դուք հաճույքով եք խառնվում ուրիշի գործերին, բայց չեք շտապում կարգավորել սեփականը: Ծագած խնդիրներն առաջին հայացքից անլուծելի բնույթ են կրում, սակայն կանցնի ժամանակ և դուք կգտնենք դրանց լուծման օպտիմալ տարբերակները:

Աղեղնավոր

Հաճելի օր է: Ամենայն հետաքրքրությամբ եք փնտրում ձեզ հուզող
հարցերի պատասխանները: Շրջապատը բարյացակամություն է ցուցաբերում ձեր անձի
նկատմամբ:

Սիրահարված Աղեղնավորներին հաճելի անկնկալներ են սպասվում: Նշանի
ներկայացուցիչները, որոնց սիրտը դեռ զվաղված չէ` մենությամբ չեն տառապում, այլ վայելում են կյանքը:

Այծեղջյուր

Ոչ այնքան բարենպաստ օր է. պետք է շատ զգույշ և ուշադիր լինել: Անգամ չնչին սխալները կարող են մի շարք խոչընդոտների առաջ կանգնեցնել: Չի բացառվում, որ կոլեգաների և
ղեկավարության հետ հակամարտության մեջ մտնեք: Այսօր ձեզ թվում է, թե թշնամիներով եք շրջապատված: Հնարավոր է ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեք:

Ջրհոս

Օրվա էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է, այդ իսկ պատճառով դժվար է պահպանել հանգստությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Դժվարությամբ եք լեզու գտնում գործընկերների հետ, բայց եթե ձեզ հանդարտ պահեք և հետևեք էթիկայի կանոններին` կխուսափեք հակամարտություններից:Տանը ջանում եք հանգստանալ, բայց ապարդյուն, քանզի այտնեղ էլ են գործեր սպասվում:

Ձկներ

Բարդ օր է, սակայն պետք չէ խուճապի մատնվել: Պետք է զգուշորեն մոտենալ աշխատանքին, հատկապես եթե այն կապված է սուր առարկաների հետ, հնարավոր է վնասվածք ստանաք: Կարելի է զբաղվել իրավական հարցերով, դրանց լուծման ձեռնարկներ փնտրել: Տանը հանգստանում եք, հարազատների հետ հեշտ եք լեզու գտնում:
emedia.am