Քիմ Քարդաշյանը բարեգործական աճուրդ է բացել eBay-ում: Այժմ բոլոր ցանկացողները կարող են գնել նրա հագուստները: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:

Հինգշաբթի օրը մեկնարկած վաճառքի ժամանակ ցուցադրված են ամենագեղեցիկ հագուստները, որոնցով Քիմը հայտնվել է կարմիր գորգերի վրա: Բոլոր իրերը հայտնի ապրանքանիշերից են` Marc Jacobs, Chanel, Dolce&Gabbana, Prada և այլն:

Չնայած Քարդաշյանն աճուրդը բարեգործական է հայտարարել` Ֆիլիպիններում տուժածներին օգնող միջազգային բժշկական կորպորացիաները կստանան զգեստների վաճառքից ստացված գումարի 10 տոկոսը:

Աղբյուր՝ www.1in.am